Այս օրերին, երբ իշխանությունը զբաղված է պետությունից թալանածը հետ բերելու աշխատանքներով, ոչ մասնագիտական հանրույթը տեսնելով, թե ինչ ահռելի գումարների յուրացման մասին է խոսքը, հայտարարում է, թե ճիշտ կլինի դրանցով արտաքին պարտքը փակել:
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ադրբեջան արարողակարգային, բայց և խորհրդանշական ու բազմանշանակ էր: Այցի մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին անցյալ տարեվերջին, երբ Ադրբեջանն ու Հայաստանը նախընտրական ցիկլ էին մտնում:
Էրդողանի վրա թանկ կնստի հաղթանակը ընտրություններում: Մարդկանց ու կապիտալի արտահոսքը երկրից շարունակվում է, հավելվում է ևս մեկ ռիսկ` վերահսկողությունից դուրս եկած նախագահը` գրում է Քրիստին Շլյոտցերը Sueddeutsche Zeitung-ում:
Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երևի ցանկանալով տպավորություն ստեղծել, թե Երևանում իշխանական օլիմպոսին իր հայտնվելն ուրախացնում է Ռուսաստանի իշխանություններին, հայտարարեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև խնդիրներ չկան:
Արդեն այնքան շոգ է, որ նույնիսկ ալարում ես մտածել: ՈՒ որովհետև ալարում ես մտածել, մտքերդ իրենց-իրենց` առանց տրամաբանական լարի, գալիս ու շարվում են, սկսում են հեգնել քեզ, որ պատճառահետևանքային կապ ես որոնում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը գիշերը կողմնակիցներին դիմելով` հայտարարեց, որ ընտրատեղամասերից ստացված տվյալներով` հաղթում է նախագահական ընտրություններում ու երկրորդ փուլ չի լինի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կարծես, մտադիր են հուլիսին հանդիպել: Դա կլինի նրանց երրորդ անձնական հանդիպումը: Երկուսն էլ քանիցս հայտարարել են, որ իրենց հաջողվել է աշխատանքային նորմալ հարաբերություններ հաստատել և հաճախ են հեռախոսում` գրում են Մեթյու Ռեժանսկին ու Անդրեյ Կորտունովը The National Interest-ում:
«Սուլթանի համար վատ ժամանակներ են», «Սուլթանի արբեցումը»` այս վերնագրերով են ֆրանսիական թերթերը հունիսի 23-ին անդրադարձել Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին:
Կոնգրեսականները սպառնում են արգելափակել ռազմական գործարքը, որի շրջանակներում Թուրքիան ստանալու է 100 F-35 կործանիչներ, մարդու իրավունքների խախտումների և ռուսական զենիթահրթիռային համակարգեր գնելու պատճառով:
Հունիսի 28-29-ին ԵՄ-ի կարևոր սամմիթի նախօրեին պատմաբան, Ֆրանսիայի ակադեմիայի մշտական քարտուղար Էլեն Կարեր դʼԱնկոսը Le Figaro-ում գրում է, որ Ռուսաստանը հիմա հակված է դիտարկել իրեն իբրև ասիական պետություն:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...