Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

ՌԴ-ն տեղյակ է «խոպանչիների» օրենքին

ՌԴ-ն տեղյակ է  «խոպանչիների» օրենքին
08.05.2015 | 09:57

ԱԺ արտահերթ նիստում բուռն քննարկումների տեղիք տվեց արտերկրում աշխատող մեր հայրենակիցների հարկմանն առնչվող օրինագիծը: Այլ խոսքով, քննարկվեց և ընդունվեց «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր գործատուների հետ կնքած պայմանագրով Հայաստանից դուրս են աշխատում: Իսկ «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է 5 տոկոս շահութահարկի գանձում այն գործատուներից, ովքեր արտերկրում շինարարական աշխատանքներ են իրականացնում:
Այս օրենքն անհասկանալի էր շատ առումներով ու հատկապես այն պատճառով, թե ինչու մի երկիր պիտի թույլ տա, որ իր տարածքում աշխատող ու եկամուտ ունեցող քաղաքացին հարկ վճարի ոչ թե իրեն, այլ ուրիշ երկրի: Եվ հետո, այդ ի՞նչ շինարարական կազմակերպությունների մասին է ակնարկում կառավարությունը, որոնց թիվն անգամ ԱԺ պատգամավորները չգիտեն: Շատ առկախված հարցեր կային, որոնք իշխանության ներկայացուցիչները որքան էլ փորձում էին ընդդիմադիրներին բացատրել, միևնույն է, մտահոգությունները չէին փարատվում:
Իրականում կա մի ներքին տեղեկություն, որը, չգիտես ինչու, պատկան մարմինները չցանկացան բացահայտել: Բոլորին էլ ակնհայտ էր, որ եթե չլինի այլ երկրի թեկուզ ոչ ֆորմալ թույլտվությունը, այս օրենքը, մեղմ ասած, բանի պետք չէ: Քանի որ սա հիմնականում առնչվում է Ռուսաստանում աշխատողներին` «խոպանչիներին», Հայաստանի և ՌԴ կառավարության համապատասխան ներկայացուցիչների միջև կա ներքին պայմանավորվածություն, որ այս օրենքից բխող դրույթներն իրականություն դառնան: Ասել է` Ռուսաստանը «օգնության» կարգով իր երկրում աշխատող հայ քաղաքացիների եկամտահարկը «զիջում» է Հայաստանին: Հաշվի առնելով դրսում աշխատող հայերի բավականին մեծ թիվը, կարելի է ենթադրել, որ դա բավականին մեծ աջակցություն կլինի Հայաստանի «կարկատած» բյուջեին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ