«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Հիմնավորումը ծանրակշիռ էր

Հիմնավորումը ծանրակշիռ էր
22.05.2015 | 05:51

ԲՀԿ պատգամավորների ներկայացրած «Հանրային արտոնություններ սահմանների մասին» օրենսդրական փաթեթը, որով նախատեսված է Երևանից 121 կմ հեռավորության վրա գտնվող շրջաններում գործարարներին ազատել շահութահարկից, իսկ աշխատողների աշխատավարձի եկամտահարկը նվազեցնել, գործադիրը մերժեց։ Հիմնավորումն ավելի քան ծանրակշիռ էր։ «Կառավարությունն ընդունել է որոշում սահմանամերձ շրջաններում հարկային արտոնությունների սահմանման մասին։ Եթե ԲՀԿ-ի առաջարկն ընդունվի, ապա ներդրողները կնախընտրեն իրենց բիզնեսը կազմակերպել ոչ թե սահմանամերձ շրջաններում, այլ Երևանից 121 կմ հեռավորության վրա»,- ասաց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։ Կառավարությունը հարկային արտոնություններ սահմանեց սահմանամերձ շրջանները տնտեսապես աշխուժացնելու և սոցիալական լարվածությունը թեթևացնելու նպատակով։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ