«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Սեյրան Օհանյանը «մեջտեղից» դուրս եկավ

Սեյրան Օհանյանը  «մեջտեղից» դուրս եկավ
17.07.2015 | 00:31

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ներկայացրեց 1-7 գլուխների նախնական տարբերակը, որը քաղաքական ուժերը դեռևս վերապահումով են մեկնաբանում` տողատակերում այլ ենթատեքստեր տեսնելով: Իրականում մայր օրենքն այսքան գրել-ջնջելու, ամիսներով քննարկելու միակ ու հիմնական պատճառը գլխավոր հրամանատարի հարցն է եղել, այսինքն` ի՞նչ լիազորություններ են տրվելու նրան, ինչի՞ց է նա զրկվելու: Ակնհայտ էր, որ այս փոփոխություններով նախագահի հնարավորություններն էականորեն թուլանում են, և այդ պաշտոնն արարողակարգային է դառնում:
Սահմանադրության բարեփոխումների հենց սկզբից պարզվեց, որ այն «անձնավորված» է, «կարվում» է հատուկ պաշտոնյայի համար: Եթե նախագահի ֆավորիտը Սեյրան Օհանյանն է, պետք է գլխավոր հրամանատարի լիազորությունը նրան տրվեր: Այնինչ, ներկայացված տարբերակում պատերազմական իրավիճակում, ըստ էության, գլխավոր հրամանատար է դառնում վարչապետը: Այսինքն, ներկայացված փաստաթուղթը նաև հստակեցրեց, որ այսպիսի տարբերակում Սեյրան Օհանյան նախագահը չկա: Ավելին, նա ևս չի ցանկանում «անգլիական թագուհի» դառնալ և ունենալ ձևական պաշտոն: Սա հաստատվում է նաև Սեյրան Օհանյանի «ֆալստարտով», որից հետո դժվար է նրան նախագահի թեկնածու դիտարկել: Փոխարենը նախագահի հավանական այլ թեկնածուների անունների պակաս կարծես չի զգացվում: Ակտիվ խոսակցություններ են պտտվում, որ նախագահ դառնալու մեծ հնարավորություն ունի ՍԴ ղեկավար Գագիկ Հարությունյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ