Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

«Մենք կարող ենք փոխել շոգեքարշը»

«Մենք կարող ենք փոխել շոգեքարշը»
01.12.2015 | 00:59

Անցած շաբաթ Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունը քաղաքական ակտիվ գործունեության մեկնարկն ազդարարեց՝ վարչության նոր ղեկավարով, քաղաքական գործունեությանն առնչվող նոր շեշտադրումներով: Հերթական համագումարում կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների առնչությամբ իր դիրքորոշումը ներկայացրեց: ՀԺԱՄ-ականները հայտարարեցին, որ մշտապես կողմ են եղել կառավարման խորհրդարանական համակարգին և «այո» են ասելու սահմանադրական բարեփոխումներին:
Նորընտիր վարչության ղեկավար ԱՐԹՈՒՐ ԼԵՎՈՆՅԱՆՆ իր ելույթում ընդգծեց, որ հասարակությունը երկփեղկված է` մի խումբ օլիգարխներ և ճնշող մեծամասնություն կազմող աղքատներ: «Անկախության տարիներից սկսած կառուցել ենք մի Հայաստան, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված չեն, ժողովրդավարությունը հաստատուն հիմքի վրա չէ, չի ստեղծվել կառավարման արդյունավետ համակարգ, դատական մարմինները անկախ և անաչառ չեն, մարդիկ հավատ չունեն օրենքների և պետական կառույցների նկատմամբ։ Պատկերավոր ասած՝ մենք կարող ենք փոխել շոգեքարշը, քանի որ 25 տարվա փորձը ցույց է տվել, որ շոգեքարշ վարողներն ի զորու չեն հաղթահարելու այն խոչընդոտները, որոնք ծառացել են Հայաստանի Հանրապետության առջև՝ ԽՍՀՄ փլուզումից ի վեր»:
Համագումարի մասնակիցներին ողջունելու էր եկել նախկին ՀԺԱՄ-ական, այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը, ով հերթական անգամ սահմանադրական բարեփոխումներին «այո» ասելու իր կռվանները ներկայացրեց: «Այն նոր դուռ է բացելու և մեր պետությունը բարձրացնելու է որակական մեկ այլ հարթություն: Ի՞նչ տարբերություն կա խելացի և իմաստուն մարդկանց միջև: Խելացին ցանկացած բարդ վիճակից լուծում է գտնում, իսկ իմաստունը պարզապես այդպիսի վիճակում չի հայտնվում: Հետևաբար այս փոփոխությունը իմաստուն թիմի, իմաստուն ժողովրդի կեցվածք է»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ նոր քաղաքական իրադրությունում ՀԺԱՄ-ն իր հաստատուն տեղն է ունենալու:
Ելույթ ունեցան նաև կուսակցության երիտասարդ ներկայացուցիչները` համոզմունք հայտնելով, որ առաջիկա հանրաքվեից հետո երկրում քաղաքական, տնտեսական, սոցիալական բարերար միջավայր կստեղծի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ