1999-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի այս հայտնի «խոստովանությունը» այն ժամանակ սաստող կոչ էր` ուղղված բոլոր նրանց, ովքեր նպատակ ունեին նորանկախ Հայաստանի բոլոր ձախողումները կոտրելու Վանո Սիրադեղյանի գլխին` դարձնելով նրան մեր ժամանակների ամենաողբերգական քավության նոխազը:
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն աշխատանքի կանցնի կրթության ոլորտում։ Օգոստոսի 6-ից նա կստանձնի ՀՀ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը:
Այն, որ Վարդան Ղուկասյանը դիմում է գրել նաև ՀՀԿ-ից դուրս գալու «մոմենտով», պարզ էր արդեն շաբաթ օրը, սակայն, չգիտես ինչու, թե՛ ինքը, թե՛ ՀՀԿ-ն տևական ժամանակ չէին հրապարակայնացնում այն:
«Ձեզ չի՞ թվում, որ հիմա ոչ թե 2013, այլ 2018 թվականի նախագահական ընտրությունների հարցերն են լուծվում» հարցին ի պատասխան ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց.
Իհարկե, հարցերի հարցը մնում է այն, թե ինչու մեկ էլ ու ԲՀԿ-ի մասին «վերլուծություններ» սիրող ՀԱԿ-ը վերցրեց ու ստորագրահավաք կազմակերպեց այն «պահին», երբ ԲՀԿ պատգամավորները «դոսրոչնո» մեկնել էին արձակուրդ` առանց թուլանալու հաճույք ստանալու:
Ընդդիմադիր դաշտը միասնական թեկնածուի փնտրտուքի մեջ է: Այս հարցում նրանց կօգնի Սերժ Սարգսյանը: Որ խաղի մեջ մնան թե՛ Քոչարյանը, թե՛ Լևոնը, թե՛ Օսկանյանը, թե՛ Ծառուկյանը: Կասկածո՞ւմ եք: Իզո՜ւր:
Խորհրդարանական ընտրություններում իր պարտությունը «որոշակի ձկների ու մկների» գոյությամբ պայմանավորող Վիկտոր Դալլաքյանի հետ օրերս Ղարաբաղում (նախագահի տիկնոջ մոր հոգեհանգստի ժամանակ) Սերժ Սարգսյանը շուրջ տասը րոպե «առանձնազրույց» է ունեցել:
Շաբաթվա սկզբից լրատվամիջոցները սպասում էին, որ կառավարության հուլիսի 12-ի նիստում գործադիրը կհաստատի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի, ԱԺ-ում ներկայացված փոքր խմբակցություններին իրավունք է վերապահվում իրենց անդամներին ներկայացնելու մինչև երեք մշտական հանձնաժողովում ընդգրկվելու համար։
Ոստիկանության հատուկ քննչական ծառայությունում դեռևս շարունակվում է «Հարսնաքարում» կատարված սպանության հետաքննությունը։ Եվ մինչ գործը կհանձնվի դատախազությանը, հասարակության մեջ ձևավորվում է այն կարծիքը, թե պատգամավորությունից Ռուբեն Հայրապետյանի հրաժարվելը ձևական բնույթ է կրում, և որ ՀՀԿ-ն պաշտպանելու է իր օլիգարխ կուսակցին` թույլ չտալով նրան հրաժարվել պատգամավորությունից։
Իրանը ունի հստակ ընգծված հակաարևմտյան, հակաիսրայելական և հակաամերիկյան դիրքորոշում արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում: Իսրայելը և ԱՄՆ-ը Իրանի թիվ մեկ թշնամիներն են՝ ըստ իրենց պաշտոնական հայեցակարգի...