Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ասում են...

Ասում են...
17.04.2020 | 00:25

...թե պա­տա­յին վի­ճա­կում գտն­վող Նի­կոլ Փա­շի­նյա­նը քիչ-քիչ կորց­նում է ի­րա­վի­ճա­կի վե­րահս­կո­ղու­թյու­նը: Մար­զե­րում ի­րա­վի­ճա­կը կա­տաստ­րո­ֆիկ է` մար­դիկ այլևս չեն կա­րո­ղա­նում գո­յատևել, օր­վա հա­ցի խն­դի­րը կա­րող է ա­մեն վայր­կյան տն­տե­սա­կան կո­լապ­սի, սո­ցիա­լա­կան բուն­տի վե­րած­վել և ինչ-որ պա­հի պայ­թել: Կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը դեռ չի հա­սել պի­կին, Փա­շի­նյա­նի «գյու­տը», թե «ջար­դել ենք կո­րո­նա­վի­րու­սի ող­նա­շա­րը», ար­տա­կարգ ռե­ժի­մին լուրջ չվե­րա­բեր­վե­լու հիմք է դար­ձել. փո­ղոց­նե­րը լի են մարդ­կան­ցով, ինչն էլ վա­րա­կի երկ­րորդ հուժ­կու ա­լիք է ա­ռա­ջաց­նե­լու, ին­չին այս իշ­խա­նու­թյուն­նե­րը դի­մա­կա­յել ան­կա­րող են: Իսկ ար­տա­կարգ ռե­ժի­մի ա­վար­տից հե­տո, Փա­շի­նյանն ստիպ­ված է կլի­նի շա­րու­նա­կել ՍԴ ան­դամ­նե­րին «նվիր­ված» հան­րաք­վեի քա­րո­զար­շա­վը, ին­չը ա­մե­նա­սուրն է այս ողջ պատ­մու­թյան մեջ, քան­զի պն­դում կա, որ հան­րաք­վեն դառ­նա­լու է այս իշ­խա­նու­թյուն­նե­րի գե­րեզ­մա­նա­փո­րը, ու նաև այդ պատ­ճա­ռով է Փա­շի­նյա­նը նոր «կի­նո» ու խա­չակ­րաց ար­շա­վանք սկ­սել հայ ա­ռա­քե­լա­կամ ե­կե­ղե­ցու և Վե­հա­փա­ռի դեմ, որ­պես­զի «պո­ղոս­նե­րը» տե­սա­րան­նե­րի պա­կաս չու­նե­նան:

Դիտվել է՝ 23994

Մեկնաբանություններ