ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

«Մեծ վալս»՝ 79 տարի անց

«Մեծ վալս»՝ 79 տարի անց
16.09.2023 | 12:44

Ինձանից նեղանում են, որ ես որոշ մարդկային զանգվածի նկատմամբ, մեղմ ասած, քամահրական վերաբերմունք ունեմ: Իրենց նկատմամբ իմ վերաբերմունքը, գիտեմ, թե ինչ զգացումներ է առաջացնում նրանց մոտ: Բայց շատ կուզեի իմանալ, թե ի՞նչ են նրանք զգում, երբ իրենց ստրուկի պես ՔՇՈՒՄ են միտինգի, թե ինչպե՞ս են իրենց տանեցիների առաջ արդարանում, երբ, նրանց կողքին լինելու փոխարեն, ստիպված խաբում են, թե գործի տեղի կոլեկԾիվով տեղ են գնում, բայց «Վստրեչի» խաչմերուկում ժամերով սպասում են, որ «ստուգողը» գա, իրենց ներկա-բացակա անի: Ի՞նչ են զգում նրանք, երբ մայթից իրենց «մեծ վալսը» նկարահանող տեսախցիկներից փախչում ու թաքնվում են իրենց «կոլեկԾիվի» ամենածիգռովկայավոր կնոջ հետևում, որ դեմքները չերևա, որ տանեցիք ու հարևանները հանկարծ չիմանան, որ «վիքենդի փարթիի» փոխարեն, մի ճղճղան լամուկի հետևից ընկած, Երևանի փողոցներն են չափչփել: Ի՞նչ անուն են իրենք իրենց տալու: Եթե նրանք մանանեխի գեթ մի հատիկի չափ ինքնասիրություն ու ներքին ազնվություն ունենան, իմ, մեղմ ասած, քամահրական վերաբերմունքին, երևի, նույնիսկ ծափահարեն:

Հ.Գ. Նկարում՝ գերմանացի ռազմագերիների շարասյունն է, որոնց, «Մեծ վալս» անվանումով օպերացիայի շրջանակներում, 1944 թվականի հուլիսին ՔՇՈՒՄ էին Մոսկվայի փողոցներով:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3460

Մեկնաբանություններ