Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Երջանկության համաշխարհային օրն է այսօր

Երջանկության համաշխարհային օրն է այսօր
20.03.2025 | 20:26

Տեսնես ո՞վ է այս ծաղրը տարածում:

Աշխարհն ամբողջ տարին տապակվում է ցավերի ու դաժանությունների, պատերազմների և ավերածությունների մեջ, իսկ միջազգային սուտ հեղինակավոր մի խումբ մարդկությանը երջանկության մեկ օր է մեծահոգաբար նվիրում:

Այդպես մեկ օր են նվիրում ծնողներին, երեխաներին, բարությանը, խաղաղությանը, կանանց և էլի ինչ-որ կարևոր ու անկարևոր բաների:

Իմ հա՛յ ժողովուրդ, այդ ողորմությունը քեզ ու քո լայն սրտին հարիր չէ։

Ստեղծի՛ր Քո երջանկությունը քո հայրենիքում ապրելով ու տունդ ու երկիրդ շենացնելով:

Շատ զավակներ ունեցի՛ր, որովհետև եթե մեր քչի մեջ լավն ու բարին, տաղանդն ու հանճարն այսքան շատ են, բա որ մենք շատ լինենք, պատկերացնու՞մ եք, ինչ արդյունք կտանք:

Դե, այն ժամանակ ազգովին երջանիկ կլինենք:

Ստեղծենք մեր` հայկական երջանկությունը, հայե՛ր ջան:

Երջանականք մեր սիրելի մարդկանց և համահավաք հայ ժողովրդի ու մեր հայրենիքի երջանկությամբ կլոր տարին ու տևական։

20․03․2025 թ․

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 11387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ