Իրան-Իսրայել պատերազմի սկիզբը իր հետ բերեց նոր ռազմա-քաղաքական իրողություններ, այն, ինչ արդեն ակնհայտ երևում է:
- Պայմանականորեն՝ «երրորդ համաշխարհային պատերազը» մտավ նոր՝ երրորդ փուլ, ուկրաինական պատերազմը և պատերազմը Գազայի հատվածում առաջին և երկրորդ էտապներն են:
- Վարկաբեկվեց Իսրայելի անխոցելիության առասպելը. պարզվեց, որ F-35-ը նույնպես խոցելի է:
- Իրանը, որ իներտ դիրքորոշում էր որդեգրել արցախյան երկրորդ պատերազմում, առերեսվեց իր թույլ տված ռազմավարական անհեռատես սխալին. պարզվեց, որ նրա հյուսիսային սահմանը անվտանգ չէ:
- Արդեն երևում են բախվող բևեռները՝ ԱՄՆ-Իսրայել-Մեծ Բրիտանիա-Ֆրանսիա և նրանց դաշնակիցներ, Իրան-ՌԴ-Հյուսիսային Կորեա-Չինաստան և նրանց աջակիցներ:
- ՈՒկրաինայի դիրքերի թուլացում, արևմտյան օգնությունների ծանրության կենտրոնը տեղափոխվում է Իսրայել:
- Անկախ Հորմուզի նեղուցի փակվելու հանգամանքից՝ նավթի համաշխարհային շուկայում մեծանում է ռուսական նավթի նշանակությունը:
- Իրանական նորագույն զինատեսակների, հատկապես հրթիռների թեսթավորում և որակական փորձարկման ու ստուգման իրականացում:
- Չինաստանի դիրքավորման և գործողությունների ծավալման ուղղությունները, ծավալներն ու տեսակները մնում են դեռևս լրիվ չբացահայտված:
- Թուրքիան, ինչպես երկրորդ աշխարհամարտում էր, այս անգամ ևս, ամենայն հավանականությամբ, դուրս կգա անկորուստ, որովհետև ցուցադրում է ճկուն դիվանագիտություն:
- Պատերազմի սրման պայմաններում իրանական կողմի ուշադրությունը բևեռվում է Բաքու-Ջեյհան նավթատարի վրա, որն Իսրայելը սնող կարևոր ուղի է:
- Իրանը, հաջող ելքի դեպքում, ներքին խնդիրների մեջ առաջնային է դիտելու ադրբեջանական գործոնի չեզոքացումը:
- Թուրքիան ուժեղացնում է իր տարածաշրջանային դերակատարումը և դրա շնորհիվ Ադրբեջանը ամրապնդելու է իր անվտանգությունը:
- Ռազմարվեստի մեջ մուտք է գործում նոր գործիք՝ նախքան պատերազմը հակառակորդի տարածքում անօդաչուների գաղտնի բազաների ստեղծում. առաջին փորձը Ռուսաստանում էր, երկրորդը՝ Իրանում :
Այսօրվա իմ դիտարկումները, եթե, իհարկե, չեմ սխալվում:
Գարիկ Քեռյան