ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Զգույշ պարզեք մատը

Զգույշ պարզեք մատը
12.07.2012 | 13:38

Հիքսի բոզոնի բացահայտումից հետո գիտնականները փորձում են պարզել նեյտրինոների ինքնությունը` օգտագործելով Հարավային բևեռի տակ 2,5 կիլոմետր խորության վրա տեղակայված աշխարհի ամենամեծ IceCube հեռադիտակը, որը պատրաստվել է 10 տարում: Ֆիզիկոսները կարծում են, որ նեյտրինոն կարող է տեղեկություններ տալ գալակտիկայի ծննդի և սև խոռոչների վերաբերյալ: Նեյտրինոները կարող են միլիարդավոր լուսատարիներ տիեզերքի միջով ճանապարհորդել առանց ձևափոխվելու` չենթարկվելով մագնիսական դաշտերի ներգործությանը և չկլանվելով ատոմների մեջ:

«Պայթող աստղերից արձակված նեյտրինոները ամենուր են, եթե ձեր մատը վեր պարզեք, 1 վայրկյանում հարյուր միլիարդավոր նեյտրինոներ կանցնեն ձեր մատի միջով»,- ասել է բևեռում աշխատող ավստրալացի ֆիզիկոս Ջենի Ադամսը: Երբ նեյտրինոները շփվում են սառույցի հետ, լույս ստեղծող լիցքավորված մասնիկներ են արձակում, որոնք հնարավոր է հեռադիտակով որսալ: Նախքան IceCube-ի ստեղծումը ֆիզիկոսներն ուսումնասիրել էին 14 նեյտրինո, այժմ արդեն հարյուրավոր մասնիկներ են դիտարկվել:

Դիտվել է՝ 4718

Մեկնաբանություններ