Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

«Երգը զենք է»

«Երգը զենք է»
08.10.2020 | 14:40

Արցախում ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի մարտական առաջադրանքը կատարելիս զոհվել է մեներգիչ, խմբավար ԳԷՈՐԳ ՀԱՃԵԱՆԸ։ Արմատներով մուսալեռցի, ծնունդով Լիբանանից Գէորգ Հաճյանն ընտանիքով Հայաստան է տեղափոխվել 2005-ին։ Նրա երգացանկում հայերեն երգն էր առավելապես, միջազգային լսարանի համար համապատասխան երգացանկ ուներ նաև օպերային և համաշխարհային դասականներից։ Քառասունից ավելի քաղաքներում ներկայացրել է Կոմիտասի ստեղծագործությունները:
Մեջբերված քաղվածքները Գէորգ Հաճեանի՝ «Իրատեսին» տված հարցազրույցից (10.06.2014) են:

«Պահանջատիրական պիտի լինի իմ երգը, առավել ևս, Թուրքիայում»

Իմ երգացանկում հայերեն երգն է առավելապես: Կոմիտաս վարդապետի բնութագրումով` հայի ողնաշարը հայ երգն է:

___

Աշխարհը պետք է տեսնի, որ Ցեղասպանության ժխտողականության դեմ կարելի է պայքարել նաև արվեստով:

Ամեն հայ հայրենասեր է, անկախ նրանից` Հայաստանո՞ւմ է ծնվել, թե՞ արտասահմանում, որովհետև մենք պատմական փորձ ունենք և բազմադարյա մշակութային արժեքների կրողն ենք:

Ներուժ ունենք, խնդիրը միախմբելու, մեկանալու մեջ է: Բոլոր առվակները պետք է հոսեն ու գան թափվեն մեկ հսկա առու` մեր ազգային նպատակների առուն:

Չեմ փնովում, երբ հայը չի գալիս Հայաստան կամ գալիս է, նորից գնում: Ամեն մարդ իր կյանքի պայքարն ինքն է ընտրում: Բայց իմ խորունկ համոզմունքն է, որ եթե հայ ես, այդ պայքարը լինի քո սուրբ հողի վրա:

___


Հայաստանից դուրս պայքարը գոյատևելու համար է, իսկ հայրենիքում` հավերժության համար:

___


Իմ կարծիքով` մարդ միայն մեկ հայրենիք կարող է ունենալ:

Այնճարը կարող է լինել որպես վերածննդի հող ինձ համար, ոչ թե լոկ ծննդավայր:

___


Երբ մենք պետականորեն մեր երկաթյա զենքերն ուղղենք թուրքի դեմ, այդ ժամանակ կհնչի հայ երգը Թուրքիայում, որպես մշակութային փամփուշտ: Երգը դիվանագիտական խաղերի մեջ չեմ մտցնի: Երգը զենք է:

___

Եթե Կոմիտասով սնվենք, կարող ենք պաշտպանել հայ երգի ծագումնաբանությունը: Թուրքերն էլ իրավունք ունեն ասելու` մերն է, բայց չեմ հավատում, որ կարող էին նման երգեր ստեղծել: Երգաստեղծումը միայն բարի մարդու գործ է։

___


Ցեղասպանության 100-ամյակը կախարդական գավազան չէ, որ հենց 2015-ի ապրիլի 24-ը գա, նոր կյանք սկսվի:

___

Պետական քաղաքականությունը նաև դաստիարակությունն է, մենք պետք է բռունցքված ուժի վերածվենք, որ թշնամին վախենա, չիմանա՝ ինչ է թաքնված բռունցքի մեջ` ատոմային ո՞ւժ, ադամա՞նդ, թե՞ մեկուկես միլիոն հայության սիրտը` աննահանջ ու պայքարող:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 11384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ