ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ՊՆ. Ադրբեջանական կողմին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ընթանում են բանակցություններ

ՊՆ. Ադրբեջանական կողմին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ընթանում են բանակցություններ
13.12.2020 | 21:36

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները երեկ, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, հարձակում են նախաձեռնել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ` կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հայտարարում է ՀՀ ՊՆ-ն:


Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում ադրբեջանական կողմին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։ Ըստ ՊՆ-ի` ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 6 վիրավոր, հակառակորդը` զոհեր և վիրավորներ։


«Ինչպես երեկ ուշ երեկոյան, այնպես էլ այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ», - նշում է ՊՆ-ն: ՊՆ-ն խստորեն դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի սադրանքը` շեշտելով, որ ստեղծված իրադրությունը որևէ աղերս չունի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության առանցքային պահանջի՝ մարտական գործողությունների դադարեցման հետ և «վտանգում է փխրուն խաղաղությունը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահի անմիջական ջանքերի շնորհիվ»։


Ադրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։ Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։

Դիտվել է՝ 3463

Մեկնաբանություններ