ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մաքսիմալիստական մտածելակերպից մենք ևս չենք կարողանում ձերբազատվել

Մաքսիմալիստական մտածելակերպից  մենք ևս  չենք կարողանում ձերբազատվել
12.03.2024 | 11:01

Ինչո՞ւ էին Ցարական Ռուսաստանում դաժանորեն հետապնդում տաղանդավոր իրավագետ, Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դեկան Իոսիֆ Պոկրովսկուն։

Վերջինս, ի տարբերություն մյուսների, չէր պնդում, որ սոցիալիզմի պլանային տնտեսության գաղափարն անիրագործելի ցնդաբանություն է, անհնարին մի բան, ուստի պետք է ուղղակի քամահրանքով վերաբերվել։ Նա փաստարկված հիմնավորում էր, որ այն ոչ միայն հնարավոր է, այլև կարող է մի տևական ժամանակ գործնական կիրառում ունենալ, բայց պրիմիտիվ եղանակով պահպանվելու դեպքում, հիմնովին քանդելու է ցանկացած երկրի ողջ տնտեսական համակարգը։

Սա պարզ ճշմարտություն էր, որին ականատես չեղավ Պոկրովսկին, սակայն ապացուցվեց սովետական կարգերի օրոք։

ՈՒղղակի Պոկրովսկուց այլ բան էին ակնկալում՝ ասել, որ հնարավոր չէ և՝ վերջ, Պոկրովսկուն մեղադրում էին ծայրահեղ հեղափոխականներին իբր սատարելու մեջ։

Այս մաքսիմալիստական մտածելակերպից մենք ևս չենք կարողանում ձերբազատվել, մեզանից պահանջվում է ասել, որ հակատրամաբանական մտքերը չեն կարող իրականություն դառնալ և՝ վերջ, մինչդեռ՝ դրանք դառնում են, այլ հարց էլ, որ դրանց հետևանքները սարսափելի կործանարար են ...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3731

Մեկնաբանություններ