Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

ՈՒսուցիչներին քիչ են վճարում, որ հանրակրթության որակն ընկնի

ՈՒսուցիչներին քիչ են վճարում, որ հանրակրթության որակն ընկնի
16.10.2025 | 19:19

Երևանի խոշոր հիվանդանոցներից մեկում ամսական 8 օր` 8 «սուտկա» պահակ աշխատողը պահակության ամեն օրվա համար ստանում է 25 հազար դրամ, ամսական՝ 200 հազար դրամ։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում շաբաթական մեկ դրույք՝ 20 ժամ դասավանդող, ամեն աշխատանքային օր երեխաների հետ իր նյարդերը քայքայող ուսուցիչը ստանում է 120 հազար դրամ աշխատավարձ։ Իր իսկ խոստովանությամբ՝ 7 տարի առաջին դասարանում մնացած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բարեկեցիկ ապրելու համար հարկավոր է լավ կրթություն ստանալ, սակայն միջին մասնագիտական կրթությամբ բուժքրոջը՝ Հռիփսիմե Հունանյանին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է դարձրել, յուրային, ՔՊ-ական կիսագրագետներին՝ պետական բարձր պաշտոններ տվել։ ՔՊ-ական իշխանությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին ցածր աշխատավարձ է վճարում, որպեսզի հանրակրթության որակն ընկնի, որպեսզի անգրագետ սերունդ մեծանա, քանզի միայն անգրագետները, չկրթվածներն են հավատում ՔՊ-ականների անթիվ «պոզավոր» ու «պոչավոր» ստերին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1485

Մեկնաբանություններ