ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Կռնա՞ ավիացիա հանեն մեր դեմ»

«Կռնա՞ ավիացիա հանեն մեր դեմ»
07.06.2013 | 17:45

Նախօրեին տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի Շիրակի մարզ այցի ուշագրավ մի քանի «կանգառներ» մեզ հայտնի դարձան: Մարզպետարանում քառասուն րոպե տևողությամբ փակ խորհրդակցության ժամանակ փոխվարչապետի սուր ու հատու խոսքերը բաժին են հասել Գյումրու քաղաքապետարանին: Քննարկման հիմնական հարցն առնչվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրիում ացկացվելիք միջոցառումներին, որոնք հետաձգելու քաղաքապետարանի պատճառաբանությունները փոխվարչապետն անընդունելի է համարել: Տեղի մեր աղբյուրի պնդմամբ, Արմեն Գևորգյանն այնքան զայրացած ու դժգոհ է եղել, որ քաղաքապետարանում նախատեսված խորհրդակցությունն անցկացրել է մարզպետարանում:
Բացի այդ, պաշտոնյայի այցի ընթացքում նաև միջադեպ է գրանցվել: Վթարային շենքերի մի խումբ գյումրեցի բնակիչներ, տեղեկանալով, որ փոխվարչապետը մարզում է, որոշել են իրենց խնդիրները նրան ներկայացնել: Տարածքային կառավարման նախարարը, ինչպես տեղացիներն են փոխանցում, չի ցանկացել լսել նրանց և «արժանացել» է գյումրեցիների կողմից իր ճանապարհը փակելու «պատվին»: Սակայն այս պարագայում էլ պաշտոնյան իր մեքենայից չի իջել, փոխարենը Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը կաշվից դուրս են եկել, մինչև բողոքավոր կանանցից մեկին հեռացրել են ճանապարհից: Երբ կինը, Բալասնյանին դիմելով, ասել է, թե նրա ընտրվելու համար աշխատել է ու հիմա էս օրին է, քաղաքապետը «ջիգյարով» ճպպացրել է:
Բողոքավորներին խաղաղեցնելու տեղական իշխանիկների ջանքերը կատակասեր գյումրեցիներին սրամտելու առիթ են տվել. «Մյուս անգամ օր պարաշյուտով իջնինք, կռնա՞ ավիացիա հանեն մեր դեմ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ