Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Փոքր-փոքր խոսեք

Փոքր-փոքր խոսեք
15.11.2013 | 15:17

«Դա միանձնյա որոշում չի, 70 պատգամավորը եղավ միանձնյա, ինչի՞, ես Սասունցի Դավի՞թն եմ, ով եմ, որ բոլորին կարողանամ ասեմ, որ չգան»,- այսօր արտահերթ նիստին չմասնակցելուն անդրադառնալով, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` հավելելով, որ իրենք դեմ են, որ օրենքի «բովանդակային» քննարկմանը: «Քննարկումների ժամանակ խոսքը կուտակային կենսաթոշակի կիրառման ժամկետը երկրաձգվելուն էր առնչվում: Հետագայում պարզ դարձավ, որ ցանկանում են բովանդակային քննարկում անել: Այդ առումով մենք մեր կարծիքը հայտնել ենք, դրա համար էլ նիստին չենք ներկայացել»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը` խորհրդարանական ընդդիմությանը հորդորելով. «Եթե փոքրամասնություն եք, փոքր-փոքր խոսեք ու փոքր-փոքր պայքարեք»:

Հարցին, թե հնարավո՞ր է` նիստը տապալել եք, քանի որ բյուջեի քննարկման ժամանակ սուր քննադատություն է հնչեցրել ընդդիմությունը, Գալուստ Գրիգորիչը «հոխորտաց». «Նրանց քննադատության արժեքն ու ուժն ի՞նչ ա, որ մի հատ էլ հակահարված տանք»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ