ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Դեղինների» հեղափոխություն` Հայաստանում

«Դեղինների» հեղափոխություն` Հայաստանում
11.01.2014 | 19:03

Հայաստանում հեղափոխական ուժերը նոր գույնի շարժում են ցանկանում ձևավորել: Նախախորհրդարանի անդամներն այսօր, չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին, ակցիա էին անցկացնում Երևանի փողոցներում: Ակցիայի մասնակիցները նաև «Մեր երկիրը բռնազավթված է» վերտառությամբ թռուցիկներ էին բաժանում: «Օտար ուժերը դա արել են ոչ թե զորքի միջոցով, այլ որպես բռնազավթման ու ժողովրդի կեղեքման գործիք դարձնելով մեր պետությունը: 1988-1994թթ. մենք ազգովին նվիրվել էինք Արցախի ազատագրման գործին: Ցավոք, ազգային անկախ պետության շենքի նախագիծը կազմելու և դրա շինարարությունը կազմակերպելու ունակ մարդկանց մեծ մասը զոհվեց արցախյան պատերազմում: Մեզ պարտադրվեց պետական կառավարման օտար համակարգ` մեր միջից զատված ստրկամիտ ու նյութապաշտ կառավարիչներով: Այս իրավիճակից դուրս գալու և ազատագրվելու միակ ելքը մեր շինարար ձեռքով իրապես հայկական պետություն կառուցելն է»,- գրված է թռուցիկում և նշված, որ «ազգային-ազատագրական պայքարի այս փուլի խորհրդանիշ» ընտրվել է դեղին գույնը:

Թե այս գույնն ինչ փոփոխություններ ու զարգացումներ է խոստանում հայ հասարակությանը, առայժմ դժվար է ասել, բայց որ գույների, «բարևների» ու այլ «տիպի» ու «սեռի» հեղափոխությունների հանդեպ ժողովրդի վստահությունը նվազագույնի է հասցված, ակնհայտ է:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ