Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եղե՛ք, եղե՛ք երկար

Եղե՛ք, եղե՛ք երկար
11.04.2014 | 00:40

Բեյրութի օդանավակայան իջած մեր ինքնաթիռի պատուհանից աչքի էր զարնում այդ աշխույժ մարդը` օտար ափում անհամբեր հայաստանյան պատվիրակությանն սպասող: Իջանք: Վարչապետական այց էր` 97-ին: Պարզվեց` Լիբանանում մեր երկրի դեսպան Արման Նավասարդյանն է: Կենսունակության նման կենարարություն դիվանագիտական «կորպուսներում» քիչ կհանդիպես. իր այդ կենսունակությամբ մեզ նույնպես վարակեց. մտածողության տեսակը, հանդիպումների կազմակերպումը նույնքան դինամիկ էին, որքան նիստն ու կացը: Մտածեցինք` Լիբանանից է: Պարզվեց` չէ. մեկ կետում (հիմա գրում եմ ու հասկանում, որ մարդու այդ կատեգորիան հենց այդպիսին է. նա անչա՜փ նման էր Պաուլո Կոելյոյին) նա համադրել էր տաք Արևելքը` քաղաքացիական պատերազմից դեռ ամբողջովին ուշքի չեկած Լիբանանը, ու մենք ուշի ուշով կլանում էինք Լիբանանի ու Բեյրութի նրա ընկալումները, մեր համայնքի մասին պատմումը: Դիվանագիտական նույն կետում «առկա» էր նաև եվրոպական դպրոցը, որն անցել էր նա իր կյանքի քառուղիներում` ԽՍՀՄ արտգործնախարարություն, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի հայաստանյան պատվիրակությունների ղեկավար, Եվրոպայի սրտում` Ավստրիայում-Հունգարիայում ՀՀ դեսպան:
Այսօր արդեն յոթանասունհինգը բոլորած Արման Նավասարդյանը նույն կենսունակությամբ պահպանում է իր հին սերնդի «քրմերի» մշակույթը, և ամենից ակտիվն է քաղաքագիտական, երբեմն անչափ հետաքրքիր, աշխարհ տեսած-մաշած մարդու իր գնահատանքներում: Ինչի դեֆիցիտն անչափ շատ է կոնյունկտուրային մեր ժամանակաշրջանում:
Մնում է ցանկանալ նրան միշտ մնալ այդքան կենսունակ ու շնորհավորել տարեդարձի առիթով և մաղթել.
-Եղե՛ք: Եղե՛ք երկար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ