Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երբ երկուսը կռվում են, երրորդը շահում է

Երբ երկուսը կռվում են, երրորդը շահում է
23.05.2014 | 01:08

Հարցը` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո մաքսային կետ կտեղադրվի՞, մնում է օդում առկախված: Հայաստանյան իշխանությունները, ի դեմս Հովիկ Աբրահամյանի, իրենց այդ հարցն ուղղողներին, իսկ առավել ստույգ` Ալեքսանդր Արզումանյանին, խորհուրդ են տալիս քիչ խոսել այդ մասին: Փորձում են «տողատակ» դնել ասածներում, իբր՝ մենք գիտենք ոնց է լինելու, լավ է լինելու, բայց մի խոսեք այդ մասին, որ «աչքով չտան»:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը ևս մի առիթով նեղ շրջանակում կարծիք է հայտնել, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսային կետ դնելը «այլոց», մեր կողմից հավելենք` առաջին հերթին Ադրբեջանի, հետո նաև «նապարնիկներ»` ՄՄ անդամ Ղազախստանի ու Բելառուսի ցանկությունն է, սակայն ռուսաստանյան կողմի հետ, կարծես, Հայաստանը ներքին` լուռ պայմանավորվածություն ունի, որ նման բան չի արվելու:
Եվ այնուհանդերձ, օրերս երկու ռուս պաշտոնյաների` Ազարովի և Մարկովի բարձրաձայնումները հակադարձման լայն դաշտ ստեղծեցին. հիշենք, որ առաջինն ասել է` կդրվի մաքսային կետ Հայաստանի ու Ղարաբաղի միջև, երկրորդն էլ թե` Ռուսաստանը մտածում է, որ Ադրբեջանը ևս Մաքսային միության անդամ կդառնա: Ասել է` առաջինը սիրաշահում է Ադրբեջանին, երկրորդը` երազում Ադրբեջանի մասին: Այդ երազանքի արդյունքում էլ, փաստորեն, Ռուսաստանը «մեխանիկորեն» լուծում է Ղարաբաղի հարցը, որովհետև Ադրբեջանի ու Հայաստանի ՄՄ անդամակցության դեպքում առանձնապես սուր չեն դրվի մաքսային կետի ու «մնացած» խնդիրները:
Ասել է` Մարկովը բացահայտել է Ղարաբաղի առնչությամբ Ռուսաստանի ծրագրերը, ինչին էլ, փաստորեն, ահավոր դեմ է ԱՄՆ-ը:
Դրանով պետք է բացատրել ԱՄՆ-ի բոլոր կարգի էմիսարների` ՈՒոռլիքի, Հեֆեռնի, Մոռնինգսթարի և այլ «սթարների» անհանգստությունը Ղարաբաղի առնչությամբ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 857

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ