Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռեկտորներն ի՞նչ կապ ունեն ՀՀԿ համագումարի հետ

Ռեկտորներն ի՞նչ կապ ունեն ՀՀԿ համագումարի հետ
24.05.2014 | 11:49

Չնայած ՀՀԿ-ն, մասնավորապես ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մշտապես հայտարարում է, թե նպատակ չունեն կրթական համակարգը կուսակցականացնելու, սակայն այսօր կուսակցության համագումարին ներկա էին բուհերի ոչ միայն արդեն ՀՀԿ-ական դարձած ռեկտորները, այլև ոչ կուսակցական ռեկտորներ:

Թեև այս հանգամանքը բացատրվեց նրանով, թե իբր նրանք հրավիրյալի կարգավիճակով են, սակայն շարքային համագումարին ի՞նչ միտք ուներ հրավիրել բուհերի ղեկավարներին կուսակցական աշխատանքները լսելու համար: ՀՀԿ համագումարին ներկա էին ԵՊՀ-ի, ԵՊՏՀ-ի, ԵՊՄՀ-ի, կոնսերվատորիայի ռեկտորները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1598

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ