Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

HayTar-ն արդեն անվճար է

HayTar-ն արդեն անվճար է
30.09.2014 | 12:02

Օրերս թողարկվել է Hay Tar հավելվածը, որը թույլ է տալիս APPLE ընկերության արտադրանքի օգտատերերին հայատառ դարձնել իրենց շփումը և համացանցային ակտիվությունը:

Հայալեզու էլեկտրոնային բովանդակության ստեղծման և ավելացման հարցը Կրթության և գիտության նախարարության գերակայություններից է: Դեռևս 2013 թվականին նախարար Արմեն Աշոտյանը դիմել է APPLE ընկերությանը` առաջարկելով հայերենով գրառումների համար ծրագիր ստեղծել:
Հայ ծրագրավորողների կողմից ստեղծվել է նման հնարավորությունը iOS8 օպերացիոն համակարգի շրջանակներում: ՀՀ ԿԳՆ-ն բանակցում էր APPLE սարքավորումների համար առաջին հայատառ ստեղնաշարի ստեղծողների հետ այն անվճար դարձնելու մտադրությամբ:
Եվ արդեն HayTar հավելվածը անվճար է բոլոր օգտատերերի համար:
Այս նախաձեռնության համար ֆինանսական միջոցներ չեն հատկացվել:

Դիտվել է՝ 2612

Մեկնաբանություններ