Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Շփոթության մեջ են

Շփոթության մեջ են
02.06.2015 | 00:36

Իշխանական կուլիսներում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Վերադասավորումների նոր շրջան է սկսվել: Մարդիկ «դիրքավորվում» են, որ նոր քաղաքական իրավիճակում արագ կողմնորոշվեն, թե ում կողմը պետք է «թեքվել»: 2017-2018 թթ. ընտրությունները կարծես վաղ են մեկնարկել, կամ, ավելի ճիշտ, հստակեցումների շրջանը շուտ է սկսվել, իշխանության տարբեր թևերում էլ անվստահության «չափաբաժինն» է մեծանում, բացահայտ պայքար է ընթանում նախագահի հավանական թեկնածուի շուրջ:
Սեյրան Օհանյանը դարձել է ոմանց համար նախընտրելի կերպար, մյուսների համար` պոտենցիալ թշնամի, սակայն թե՛ մեկը, թե՛ մյուսը, թիրախի առումով, մոլորության մեջ են:
Մեր աղբյուրի տեղեկացմամբ, Սեյրան Օհանյանի անունը շրջանառելը լոկ որոշ մարդկանց տրամադրությունները «շոշափելու» նպատակ է հետապնդում: Մինչ բոլորը սևեռված են նրա թեկնածության վրա, մեկ այլ տեղ «աճեցվում» է նախագահի իրական թեկնածուն: Նա հայտնվելու է ճիշտ ժամանակին և ճիշտ շեշտադրումներով՝ վստահեցնում է նույն աղբյուրը: Իսկ Սեյրան Օհանյա՞նը՝ հարցրինք: «Իսկ ո՞վ է ասել, որ նա էլ չի կարող թեկնածուներից մեկը լինել»,- հարցը դիվանագիտորեն շրջանցեց մեր զրուցակիցը:
Այնուամենայնիվ, հետաքրքիր խմորումներ են սպասվում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1083

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ