Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Սողացող» մտավորականը

«Սողացող» մտավորականը
09.10.2015 | 01:18

«Պալատական» մտավորականների պակաս այսօր մենք չունենք, ովքեր հարմար առիթը բաց չեն թողնում այս կամ այն պաշտոնյային հաճոյանալու համար: Սա ցցուն երևում է իշխանության կամ որոշ մեծահարուստների կազմակերպած միջոցառումների ժամանակ, որոնց «ընտրյալ» մտավորականները ներկա են լինում: Տհաճ է անգամ տեսնել, թե ինչպես են վերջիններս պաշտոնյային մոտենում զուտ անձնական այս կամ այն խնդիրը լուծելու ակնկալիքով: Իհարկե, այս մասնավոր զրույցներում երբեք ու երբեք չես լսի երկրի խնդիրներին առնչվող ազգի գաղափարական հատվածի մտահոգությունը: Վերջերս ականատես եղանք հերթական տհաճ դրվագին: Նախագահն իր տիկնոջ հետ միջոցառման էր մասնակցում, ներկա էին հիշյալ մտավորականներից մի քանիսը, որոնցից մեկը, ում օրումեջ եթերում ու մամուլի էջերում ենք տեսնում, պատը «ճեղքեց» ու «քսմսվելով» մոտեցավ առաջին տիկնոջը: Կորացավ, հասնելով համարյա տիկնոջ ծնկներին, շշուկով ինչ-որ բան ասաց: Զգացվում էր, որ տիկին Ռիտային հաճելի չէր լսել նրան: Երբ խոսքն ավարտեց, առաջին տիկինը շատ չոր տոնով ասաց. «Երբ ինձ հարմար լինի, այ այսքան ժամանակ ունենամ (ձեռքի շարժումով «չափ» արեց- Ռ. Խ.), այն ժամանակ էլ կզբաղվեմ: Ճիշտը դա է»: Վերջին նախադասությամբ Ռիտա Սարգսյանը ցանկացավ «մտավորականին» հասկացնել, որ անձնական խնդիրներով իրեն չանհանգստացնի: Ինչպես ստվերի նման ամբոխը ճեղքելով մոտեցել էր առաջին տիկնոջը, նույն կերպ էլ անհետացավ հայ «դասական» մտավորականը, ով եթերից մեզ անընդհատ «ճիշտ» ապրելու բանաձևն է «սովորեցնում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ