Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Միջոցառում` նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Միջոցառում` նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
21.10.2015 | 21:43

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Գաղափարաքարոզչական հանձնաժողովի և Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն(ՈՊԲՈՒԿ) ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում անցկացվեց «Հայ, հայեցի, հայնակ» խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրված էր Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

Միջոցառման մեկնարկին ՀՀԿ ԵԿ Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Վահե Մովսիսյանը խոսեց Անդրանիկ Մարգարյանի մասին, երիտասարդներին ներկայացրեց գործչի կյանքը, անցած քաղաքական ուղին:
Այնուհետև տեղի ունեցավ մեծ գործչի հիշատակին նվիրված համանուն ֆիլմի դիտումը, որին հաջորդեց մասնակից երիտասարդների կողմից քննարկումը:

Հավելենք, որ միջոցառման նպատակն էր երիտասարդներին առավել բովանդակալից ծանոթացնել ՀՀ համար կարևոր տեղ և դեր ունեցած քաղաքական գործչի կյանքին և գործունեությանը:

Դիտվել է՝ 1337

Մեկնաբանություններ