Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քոչարյան-Բաբայան համագործակցությունը կայանո՞ւմ է

Քոչարյան-Բաբայան համագործակցությունը կայանո՞ւմ է
02.06.2016 | 01:48

Սամվել Բաբայանի թեման շարունակում է թեժ մնալ քաղաքական օրակարգում: Հետևելով նրա մասին կարծիք հայտնած իշխանության ներկայացուցիչների և Բաբայանի նախընտրած լրատվամիջոցներին տված հարցազրույցներին, մի բան գոնե առայժմ հայտնի է` Իշխանությունն այնքան էլ ոգևորված չէ նրա վերադարձով, իսկ Բաբայանը «գործում» է քոչարյանամետ քարոզչամեքենայի դաշտում:


Չնայած ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը հստակ չի մատնանշում քաղաքական իր անելիքների մասին, բայց ակնհայտ է, որ նա հենց այնպես չի վերադարձել, առավել ևս, որ պատերազմական թեժ օրերն արդեն հետևում են: Հետահայաց գնահատականներն ո՞ւմ են հիմա պետք, եթե դրանք «դիտավորությամբ» չեն հնչեցվում` ոմանց ինչ-որ բան հասկացնելու նպատակով:


Արդյոք պատահակա՞ն էր, որ Սամվել Բաբայանի ակտիվության ֆոնին Ռոբերտ Քոչարյանի լռության ուխտն էլ խախտվեց: Այսօր նա խոսել է քառօրյա պատերազմի ու մի հարցով էլ կոռուպցիայի ու մենաշնորհի մասին: Բաբայան-Քոչարյան տեսակետների զուտ հռետորիկան շատ նման է: Երկուսն էլ գործող իշխանությանը քննադատում են, բայց ինչ-որ սահման պահում են, խոսում են հոռի երևույթներից, որոնք ժամանակին կարող էին մի «փայտիկով» վերացնել, սակայն չեն արել ու հիմա դրանում մեղադրում են գործող ղեկավարությանը:
Եվ ամենակարևորը. երկուսն էլ քննադատում են առանց հիմնական թիրախին` Սերժ Սարգսյանին մատնանշելու: Դժվար թե այսքան զուգադիպություններ լինեին, եթե այս զույգը համատեղ չգործեր: Այս մասին տարբեր կուլիսային խոսակցությունների ժամանակ հաստատում են նաև ՀՀԿ-ամերձ գործիչները: Ասել է, Քոչարյան-Բաբայան համագործակցությունը, թեև շատերի թերահավատությանը (հաշվի առնելով ժամանակին նրանց միջև եղած տարաձայնություններն ու հակասությունները), կայանո՞ւմ է: Այստեղ են ասել` քաղաքականության մեջ երբեք մի ասա երբեք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ