Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ
18.07.2016 | 10:34

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:

Դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է հետևյալ անվանակարգով.
• Անկախության 25-ամյակ:
Մրցույթին ներկայացված ծրագրով անհրաժեշտ է նախատեսել առնվազն երեք հատ ֆլեշմոբի կազմակերպում:
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացված անվանակարգի համար հատկացվող գումարը չի կարող գերազանցել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:
Նախապատվությունը կտրվի այնպիսի ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական մոտեցումներ, գործիքներ և առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ թիրախային խմբի վրա:


Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2016 թվականի սեպտեմբերի 1-ը և ավարտի ոչ ուշ, քան 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:
Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2016 թվականի հուլիսի 15-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 22-ը, ժամը 12:00` յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում` 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:


Հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի www.heh.am պաշտոնական ինտերնետային կայքից:

Դիտվել է՝ 2213

Մեկնաբանություններ