Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մարզի 12 ուսուցիչ մասնակցել է անգլերեն լեզվի արագացված դասընթացներին

Մարզի 12 ուսուցիչ մասնակցել է անգլերեն լեզվի արագացված դասընթացներին
21.07.2016 | 18:05

Բրիտանական խորհուրդը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը նախաձեռնել են «Զարգացնելով մարզային ուսուցիչների անգլերենի դասավանդման հմտությունները» ծրագիրը: Արմավիրի, Արագածոտնի և Լոռու մարզի ուսուցիչները կմասնակցեն շուրջ մեկ տարի տևող վերապատրաստման դասընթացներին, որոնց նպատակն է մարզերում անգլերենի դասավանդումը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

«Անգլերենի դասավանդման որակի բարձրացումը Բրիտանական խորհրդի առաջնահերթություններից է: Մեզ համար կարևոր է անգլերենի դասավանդման որակի բարձրացմանն ուղղված մեր ծրագրերում ներգրավել մարզային ուսուցիչներին և ոգևորիչ է, որ այս առաքելությունը մեզ հնարավորություն է տալիս համագործակցել COAF-ի հետ », - միջոցառմանը նշել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Հունիս – հուլիս ամիսներին երեք մարզի 12 ուսուցիչ մասնակցել է անգլերեն լեզվի արագացված դասընթացներին: Այնուհետև նրանք մասնակցելու են Բրիտանական խորհրդի Teaching Knowledge Test առցանց դասընթացին, որի ընթացքում ձեռք կբերեն անգլերենի դասավանդման վերաբերյալ նորագույն հմտություններն ու գիտելիքները: Այս փուլի ավարտից հետո Բրիտանական խորհրդի մասնագետը նրանց համար կանցկացնի մեկշաբաթյա ինտենսիվ դասընթաց, որից հետո ուսուցիչներն իրենց նոր հմտությունները կկիրառեն արդեն դպրոցում, իսկ Բրիտանական խորհրդի մենթորները կհետևեն նրանց աշխատանքին և կօգնեն խորհուրդներով:

Դիտվել է՝ 1386

Մեկնաբանություններ