Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Խորհրդականի հատուկ «առաքելությունը»

Խորհրդականի հատուկ «առաքելությունը»
23.09.2016 | 09:17

Նոր վարչապետը մշտապես նշում է, թե կառավարության կազմում պետք է լինեն պրոֆեսիոնալներ, ովքեր լավ գիտեն իրենց գործը։ Նրա առաջին իսկ նշանակումներից մեկը բավականին ուշագրավ է։ Թեև նա նոր, հանրությանը անհայտ մարդկանց է նշանակում նախարարներ, բայց խորհրդականի հարցում բավականին «պահպանողական» է։

Կարեն Կարապետյանի նոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը բավականին բեղուն գործունեություն է ծավալել Հայաստանի պետական համակարգում, ոչ պակաս կարգավիճակ է ունեցել նաև ՌԴ-ում։ Վարչապետի խորհրդականը 2008-ից բավականին ներկայացուցչական պաշտոն է զբաղեցրել «Իտերա» նավթագազային ընկերությունում։ Այլ խոսքով, նա վարչապետի «ոլորտի» մարդ է և ներսից գիտի՝ ինչ է կատարվում Հայաստանի տնտեսությունում։ Այս փաստը հաշվի առնելով է, որ նրա ուսերին, մեր տեղեկություններով, բավականին ծանր բեռ դրվեց։


Գագիկ Մարտիրոսյանը պետք է կարողանա Ռուսաստանից Հայաստան ներդրումներ բերել։ Մեր պայմաններում, բնականաբար, դժվար է նման գործառույթը հաջող իրականացնել, բայց կառավարության ղեկավարը, հավանաբար, հույսը դրել է իր խորհրդականի անձնական ու գործնական կապերի վրա։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ