Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Տուրիստական նոր հորիզոն հայերի համար

Տուրիստական նոր հորիզոն հայերի համար
08.12.2016 | 23:49

Հայաստան-Սիրիա տուրիստական կապերն ամրապնդելու համար եկող տարվա մայիսից Երևանից ուղիղ չվերթ կգործի դեպի Լաթաքիա։ Այս մասին irates.am-ին հայտնեցին «Ան-նուռ տուր» տուրիստական գործակալությունից, որն էլ սպասարկելու է այդ չարտերային չվերթը։ Գործակալությունից նաև հայտնեցին, որ արդեն Հայաստանի տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ և՛ ներգնա, և՛ արտագնա տուրիստական հոսքեր ապահովեն այս ուղղությամբ։


Գնային քաղաքականությունը բավականին մատչելի է լինելու։ Լաթաքիայում մեկ անձի ծովափնյա տասնօրյա հանգիստը կարժենա 400-450 դոլար, որի մեջ մտնելու է ինքնաթիռի տոմսը, սնունդը, էքսկուրսիաները։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ