Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ընտրակաշառք են բաժանում

Ընտրակաշառք են բաժանում
14.02.2017 | 00:57

Նախընտրական քարոզարշավը դեռ չմեկնարկած` իշխող կուսակցությունը սկսել է իր լծակները գործի դնել։ Քանի որ այս ընտրություններում էական ազդեցություն է ունենալու ընտրակաշառքը, և որոշ պնդումների համաձայն, գումարային բարձր սանդղակ է սահմանվել, ուստի ՀՀԿ-ն սկսել է մյուսներից մեկ քայլ առաջ գործել։


Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն սկսել է ընտրակաշառքի համար ցուցակագրել մարդկանց։ Այս առնչությամբ Երևանի որոշ համայնքներից արդեն ահազանգեր կան։ Ի դեպ, որոշ քաղաքացիներ «խորամանկության» են դիմում` փորձում են օգտվել և՛ ՀՀԿ-ի, և՛ մյուսների կաշառքներից, չնայած նաև հայտարարում են, թե ընտրակաշառք ստանալուց հետո էլ մտադիր են իրենց նախընտրած ուժին ձայն տալու։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ