Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀԿ-ում մտահոգված են

ՀՀԿ-ում մտահոգված են
24.03.2017 | 12:53

Քարոզարշավի ավարտին կրքերն ավելի են թեժանում՝ հասնելով գագաթնակետին։ Ձերբակալություն, «ականջ կտրել», «աչքեր հանել» ու «կաշի քերթել»։ Ընդդիմությունը կոշտացնում է իր խոսելաոճը, իսկ իշխանությունը փորձում է սեփական մեթոդներով հակադարձել։


Սրացման խորացման միտում կա «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ի միջև։ Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն լրջորեն անհանգստացած է, որ ընտրությունների արդյունքները կարող են իրենց գծած սցենարով չլինել, և Ծառուկյանը, որի հանդիպումները բազմամարդ են, մեկ էլ տեսար, առաջ անցավ։ Սակայն ՀՀԿ-ի մյուս թևից էլ պնդում են, թե որքան էլ «Ծառուկյան» դաշինքը «ականջներ կտրի», ՀՀԿ-ն, միայն իր վարչական ռեսուրսը գործի դնելով, կարող է առաջ անցնել։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունն ամեն ինչ անում է, որ ապագայում խնդիրներ չստեղծվեն, ՀՅԴ-ն և «Հայկական վերածնունդն» էլ անպայման լինեն խորհրդարանում։ Նրանց տոկոսները ևս իրեն պետք են գալու։ ՀՀԿ-ում Ծառուկյանի «բարգավաճման» առումով մեկ մտահոգություն ևս կա. ակտիվանալու են ՀՀԿ-ի «մարած հրաբուխները», ի դեմս Հովիկ Աբրահամյանի, որն այս օրերին բուռն աշխատանքներ է ծավալում հանուն «Ծառուկյան» դաշինքի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1165

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ