Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կարեն Կարապետյանը՝ փրկօղակ

Կարեն Կարապետյանը՝ փրկօղակ
24.03.2017 | 16:42

Այսօր Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը հերթական հարցման արդյունքներն է ներկայացրել, որից պարզ է դառնում, որ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը շարունակում է ամենաբարձրը լինել։ Ավելին, նրա վարկանիշն արդեն դրականորեն է ազդում ՀՀԿ-ի վրա։ Հարցված քաղաքացիների 82,8 %-ն ընտրություններից հետո ցանկանում է Կարեն Կարապետյանին կրկին վարչապետ տեսնել։ Կարապետյանի կառավարության աշխատանքը 59,4 %-ը դրական է գնահատում, իսկ վարչապետից սպասումները 62,2 %-ի մոտ արդարացել են:

Այլ խոսքով, Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի համար «գտնված» պաշտոնյա է, որը կարողացավ վեց ամսում փոխել հանրային ընկալումները իշխող կուսակցության հանդեպ և հասարակությանը դրականորեն տրամադրել դեպի իշխանությունը։ Քաղաքացիների դրական սպասումներն ու հավատը Կարեն Կարապետյանի հանդեպ ուղիղ համեմատական են ՀՀԿ-ի բարձր քվեներ ստանալուն։ Առանց Կարապետյանի, իշխող կուսակցությանը գրեթե անհնար կլիներ հերթական ընտրություններից «պարզերես» դուրս գալ։


Թե հանրության 82,8 %-ի ակնկալիքները հետագայում որքան կարդարացնի գործող վարչապետը, դժվար է ասել, բայց փաստ է, որ այս պահին նա փրկօղակ դարձավ խեղդվող ՀՀԿ-ի համար։ Ավելին, այսպիսի ցուցանիշներով անձին դժվար կլինի նաև 2018-ից հետո ասել՝ գիտես ի՞նչ, դու քո գործն արեցիր, դե հաջողություն։ Բնականաբար, ՀՀԿ-ի ողջ կեղտը ուսերին վերցրած ու քարոզարշավը ինքնուրույն վարող Կարեն Կարապետյանը հենց այնպես չի մտել գետը, որ ոտքերը թրջելուց հետո դուրս գա։ Այնպես որ, այսօր արդեն ուրվագծվում է նաև երկրի ապագա ղեկավարը, եթե, իհարկե, ֆորսմաժորային իրավիճակներ չառաջանան։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ