ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Շուտով «կմխիթարվեն»

Շուտով «կմխիթարվեն»
06.04.2017 | 20:57

Ռեյտինգային ընտրակարգով չընտրված ՀՀԿ-ականները բավականին հուսալքված վիճակում են և ներքին ըմբոստություն են ցուցաբերում կուսակցության, նրա ղեկավարության հանդեպ, խոստովանում, որ ընտրակաշառք է բաժանվել ու իրենք էլ դրա պատճառով տուժել են։ Եթե իրենք չպարտվեին, ընտրակաշառքի մասին կխոսեի՞ն, իհարկե, ոչ։ Իսկ ո՞ր մի ընտրված հանրապետականն է ասում, որ ինքը ընտրակաշառքի արդյունքում է պատգամավոր դարձել։ Ոչ մեկը։ Փաստորեն մինչև նրանց դուռը չի չոքում «ուղտը», չեն հիշում, որ գործ ունեն իշխանության կիրառած մեթոդների հետ, որոնք ժամանակին իրենք էին գործի դնում, իսկ այսօր իրենց դեմ է դա կիրառվում։


Ընկճախտից դուրս գալուց հետո ՀՀԿ-ից «տուժածները» չեն լքի «հարազատ» կուսակցությունը, կմնան ու նորից կփորձեն ճանապարհներ գտնել որևէ «աթոռ» ձեռք գցելու համար։ Հազիվ թե ընդդիմադիր դառնան, Շմայսին, Հակոբհակոբյաններին, Վարդան Այվազյանին ընդդիմադիր պատկերացնելը շա՜տ դժվար է։ Այնպես որ, նրանք դատարկաձեռն չեն մնա, կունենան առնվազն բիզնեսի անձեռնմխելիություն, որ հաջողությունն էլ ժպտա, մի հարմար գործ։


Թե չէ նրանք հա՜յ դուրս մնացին, ընկճված են։ Ժողովուրդը թող իր դարդը լացի. նրանք հաստատ թաց տեղը չեն պառկի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ