«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը` մի «կաբինետում»

Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը` մի «կաբինետում»
14.04.2017 | 09:54

Խորհրդարանական ընտրություններից հետո Երևանի ավագանու ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերին հետաքրքրում է ոչ այնքան առկա դասավորությունների հարցը, որքան այն, թե ինչ պատկեր կլինի իշխանությունում 2018-ից հետո։ Այսինքն, ճիշտ այն ժամանակ, երբ կավարտվի նախագահի լիազորությունների ժամկետը, իսկ երկիրը լիովին «կմխրճվի» կառավարման խորհրդարանական համակարգի մեջ։


Այս համատեքստում և՛ շարքային քաղաքացիներին, և՛ քաղաքական գործիչներին հուզում է մեկ հարց՝ որտե՞ղ է լինելու Սերժ Սարգսյանը։ Այստեղից ծագում է նաև ենթահարց՝ Կարեն Կարապետյանը կմնա՞ իր տեղում։ Մեր տեղեկություններով, այս օրերին իշխանությունում հետաքրքիր սցենար են մտածում, որպեսզի երկրի և՛ առաջին, և՛ երրորդ դեմքերը գոհ մնան։ Ըստ այդ նոր դասավորության, Սերժ Սարգսյանը, ինչպես հայտարարել է, չի հեռանա իշխանությունից ու քաղաքականությունից, կլինի վարչապետի պաշտոնում։ Այդ դեպքում որտե՞ղ կլինի Կարեն Կարապետյանը։

Հարցին հետաքրքիր պատասխան եղավ` էլի՛ վարչապետ, մեկ տարբերությամբ՝ այս անգամ փոխվարչապետ։ Նա լինելու է Սերժ Սարգսյանի առաջին տեղակալը, պատասխանատու է լինելու տնտեսական բարեփոխումների համար։ Այսպիսով, նրան հնարավորություն է ընձեռվելու հայտարարված բոլոր բարեփոխումներն ու ծրագրերը անմիջականորեն իրականացնելու։ Իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես ասել էր, հետամուտ է լինելու երկրի անվտանգության ապահովմանը։ Հենց այնպես չէր ընտրված նախընտրական կարգախոսը՝ «Անվտանգություն և առաջընթաց», այսինքն, կողք կողքի են լինելու անվտանգությունը (Սերժ Սարգսյան) և առաջընթացը (Կարեն Կարապետյան)։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1282

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ