Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Գոհարներ» շաղ մի տվեք

«Գոհարներ» շաղ մի տվեք
16.05.2017 | 07:38

Կան պաշտոնյաներ, որոնց հրապարակային խոսքը ոչ միայն անհեթեթ իրավիճակի մեջ է դնում նրանց, այլև սեփական թիմի, կառույցի վարկանիշն է գցում: Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ժամանակ «առանձնահատուկ» մտածողությամբ աչքի ընկավ ավագանու անդամի թեկնածու Նաիրա Նահապետյանը, որը ցանկանում էր իրենց ծրագրերով «Երևանի վերջը» տալ: Համենայն դեպս, նրա խոսքը այդպես էր հասկացվում:
Ընտրությունից հետո տիկինը կատարելագործեց ասելիքը: Ըստ նրա, ընտրություններին երևանցիների մասնակցության ցածր տոկոսը պայմանավորված է իրավիճակից գոհ լինելով:

«Ինչ-որ տոկոս համարեց, որ չպիտի գնա, որովհետև իրենք անգամ հարց չունեին բարձրացնելու։ Երևան քաղաքը գտնվում է ապահով ձեռքերում և շարունակում է իր աշխատանքը։ Դրա համար կարծում եմ, որ մարդիկ չէին ուզում մասնակցել ընտրություններին… այն մարդիկ, որ չէին եկել, կարող եմ ասել, որ գոհ էին»,- ասում է նա: Փաստորեն, տիկնոջ տրամաբանությամբ, զարգացած, բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում ընտրություններն ո՞ւմ են պետք, միևնույն է, մարդիկ չեն մասնակցելու դրանց, որովհետև գոհ են իրենց կյանքից: Ընտրությունը, քաղաքացիական դիրքորոշումն ի՞նչ են` զիզի-բիզի բաներ:
ՈՒ իշխանությունն այս «պաշարով» ուզում է մայրաքաղա՞քը զարգացնել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1520

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ