Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Որ չմտածեն, թե «ղզիկ ես»

Որ չմտածեն, թե «ղզիկ ես»
07.07.2017 | 16:33

Այսօր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում բավական պատկերավոր է խոսել հեռուստատեսության, հատկապես կրթական գործառույթի մասին: «Մարդը մարդուն հանդիպելիս պետք է ժպտա: Դա կիսագողական կուլտուրայի արձագանքն է, որ մեկին տեսնում ես, պետք է սենց անես դեմքդ, որ լուրջ վերաբերվի, հանկարծ չմտածեն, որ ղզիկ ես»,- հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավարը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016-ի գործունեությունը քննարկելիս:


Շարունակելով խոսքը` պատգամավորն ընդգծեց. «Կրթական ցենզ ասելով՝ չպետք է հեռուստատեսությամբ հանրությանն ասեն, թե, ասենք, Ջոմոլունգմայի բարձրությունն ինչքան է, կամ ինչ-որ մաթեմատիկական բանաձև: Ամեն տարի հեռուստառադիոհեռարձակման արդյունքում մենք պետք է արձանագրենք, որ այս տարվա ընթացքում մեր հանրության համախառն կրթական ցենզը մի փոքր ավելի բարձրացավ... Շատ դեպքերում ընտանիք-մարդկային հարաբերություններ հասկացությունները հեռուստատեսային եթերում տանում են նրան, որ եթերում մեկ էլ տեսնում ես 100 հոգի մտել են 2 հոգու անկողնու մեջ ու սկսում են վերլուծություն անել, թե ինչ է տեղի ունենում այդ անկողնում: Սա ազգային ողբերգություն է, որ մարդը չի գիտակցում, որ չի կարելի եթերում գալ ու պատմել քո, ամուսնուդ, զոքանչիդ, սկեսուրիդ հարաբերությունները: Հանրությունն էլ բերանը բաց լսում է, թե ով ում ոնց քրֆեց, ինչ արեց, երբ: Սա մարդկանց փոքրացնում է: Սա մարդկային հարաբերությունների որակ է ապահովում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ