Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վոլոդինին համարժեք պատասխան է տրվել

Վոլոդինին համարժեք պատասխան է տրվել
20.07.2017 | 20:51

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը շարունակում են արձագանքել Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչները: Հիշեցնենք, որ ռուս պաշտոնյան ԱԺ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր Հայաստանի իշխանություններին երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տալ ռուսերենին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները: irates.am-ը քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ մեկնաբանություն խնդրեց այս առնչությամբ:

«Շատերը պնդում են, որ ռուս պաշտոնյան իրավունք չուներ նման պահանջ ներկայացնելու Հայաստանին, համամի՞տ եք» հարցին ի պատասխան քաղաքագետն ասաց. «Չի կարելի որևէ պաշտոնյայի ասել` այդպիսի իրավունք ուներ, թե ոչ, կամ ով է նրան թույլ տվել նման բան ասել: Եղավ հայտարարություն, որին պատասխանեց հայկական կողմը: Այսինքն` հայտարարությունն անպատասխան չմնաց»:
Նշելով, որ երբևէ չի քննարկվել պետական այլ լեզու ունենալու հարցը, Սարգսյանն ընդգծեց, որ բարձր մակարդակով` ԱԺ նախագահի շուրթերից հնչել է հակադարձումը, թե այլ պետական լեզվի անհրաժեշտություն չկա: «Տարբեր մարդիկ, տարբեր բաներ կարող են առաջարկել, բայց դրանց պետք է պատասխանել կամ ընդունել: Հիմա տրվել է պատասխան, որը, կարծում եմ, համարժեք է»,- հավելեց քաղաքագետը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ