Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վերջը լավ լինի

Վերջը լավ լինի
21.07.2017 | 01:24

Հայրենի կառավարությունը երկրային բոլոր հարցերը լուծելուց հետո անցել է տիեզերքին: Փաստորեն, Հայաստանը շատ փոքր է նրա պատկերացումների համար: Ինչպես ասում են` վերջը լավ լինի:


Նոր-նոր էինք համակերպվել, որ լուսինը չենք կարող գրավել, հիմա էլ պարզվեց` տիեզերագնացներին պիտի փրկենք: Խոսքը նախորդ և այս նիստում կառավարության վավերացրած կոնվենցիաների մասին է: Նախորդ անգամ մենք «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» կոնվենցիան հաստատեցինք, երեկ էլ` «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը:
Հանուն արդարության պետք է ասել, որ լուսինը չգրավելու թեման մեզանում խիստ արդիական է. ի՞նչ իմանաս, մի օր էլ կարող է պարզվել, որ դա էլ են մեր օլիգարխները «մեջ-մեջ» արել: Գոնե լուսինը փրկվի, Հայաստանը` հեչ: Իսկ տիեզերագնացների ճակատագիրը շա՜տ խիստ է հուզում մերոնց:


Հավանաբար կա՛մ շոգն է ազդել կառավարության «ուղեղների» վրա, կա՛մ էլ երկրի սահմաններն արդեն նեղ են մերոնց համար: Գուցե այս կոնվեցիաների ընդունումն այսքան զավեշտալի չընկալվեր, եթե մեր իրականությունում բազում խնդիրներ ու հոգսեր օր առաջ լուծում չպահանջեին պատկան մարմիններից, սրանք էլ, լուծում տալու փոխարեն, չընկնեին «գիտահետազոտական-միտահետազոտական» բաների հետևից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 14471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ