«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Զուր է նյարդեր փչացնում Ժիրայր Սէֆիլյանը

Զուր է նյարդեր փչացնում Ժիրայր Սէֆիլյանը
21.07.2017 | 17:47

«Սէֆիլյանի և մյուսների գործով» ընթացող նիստի ժամանակ արդեն երկրորդ անգամ հրապարակվում է Ժիրայր Սէֆիլյանի կոչը: Առաջին դեպքում Սէֆիլյանը հայտարարել էր. «Խոսքս ուղղում եմ այն հայտնի և անհայտ մարդկանց, որոնք ունեն առաքելություն ոտքի կանգնեցնելու ժողովրդին և տապալելու թրքաբոլշևիկյան-ենիչերական առկա ռեժիմային համակարգը: Ինչի՞ն եք սպասում: Սպասում եք ռազմագերիների կացնահարմա՞նը»:

Հավանաբար այս կոչի արձագանքը չտեսնելով, նա այսօր ևս միջնորդավորված կոչ է արել. «Կոչ եմ անում դատավարության օրերին մեծ բազմությամբ հավաքվել դատարանի շենքի մոտ և ժողովրդի ներկայության բավարար քանակի դեպքում շրջափակել շենքը՝ գաղութային ոստիկանությանը պարտադրելով ազատ արձակել մեր ռազմագերիներին՝ «Սասնա ծռերին»:
Փաստորեն, Ժիրայր Սէֆիլյանը դեռ չի հաշտվել այն մտքի հետ, որ իրենց մեթոդներով անհնար է այս իշխանություններին տապալել, որ դրանից միայն անմեղ մարդիկ են տուժում: Գործող իշխանությունը շա՜տ ամուր է «նստած»: Կարծես «հավերժական» վեճ է դարձել այն, թե «Սասնա ծռերը» ահաբեկիչնե՞ր են, թե՞ ոչ, հայրենասերնե՞ր են, թե՞ հանցագործներ: Չնայած սա իրավաբանների որոշելու հարցն է, բայց կա նաև հանրային ընկալում: Նրանք, ովքեր կարծում են, որ ճիշտ են արել «Սասնա ծռերը», որ նրանք հայրենասեր են, անգամ այսպիսի կոչերից հետո ոչ մի օր չեն գնա ու չեն շրջափակի դատարանի շենքը, այլ «կնստեն» համացանցում, ներբողներ կձոնեն «Սասնա ծռերին», «ցեխը կկոխեն» իրենց տեսակետին չհամաձայնողներին ու այդքանով իրենց առաքելությունն ավարտած կհամարեն: Դրա պատճառով է, որ Սէֆիլյանը քանի կոչ էլ անի, հազիվ թե իր ասած մեծ բազմությունը հավաքվի, քանի որ նրա համախոհները հիմնականում համացանցային, ասել է` վիրտուալ տիրույթում են: Այնպես որ, զուր է նյարդեր փչացնում Ժիրայր Սէֆիլյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 12017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ