Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դաշնակցության «հոգին խորն» է

Դաշնակցության «հոգին խորն» է
06.10.2017 | 01:42

Դաշնակցությունն այս շաբաթ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իջևանցի երիտդաշնակցական պատգամավոր Սուրեն Մանուկյանի միջոցով փորձեց վարչապետի ականջին հասցնել, որ ՀՀԿ-ի քվոտայով Տավուշի մարզպետ նշանակված Հովիկ Աբովյանն իր տեղում չէ: ՀՅԴ-ն զայրացել է, քանի որ սեփական նախարարի վերահսկողության տիրույթում գտնվող մարզպետը, պարզվում է, չի «ենթարկվում» իր անմիջական ղեկավարին: Մեր տեղեկություններով, բավական մեծ լարվածություն կա նախարար Դավիթ Լոքյանի և Հովիկ Աբովյանի միջև, ու հարմար առիթ էր ստեղծվել, որ մարզպետի չարաշահումները ներկայացվեին կառավարությանը: Փաստորեն, նույն իշխանության մաս կազմող դաշնակցության ներկայացուցիչը կառավարությանը հարցնում էր, թե ինչու Տավուշի մարզպետը համայնքների անապահով խավերին հավասար մոտեցում չի ցուցաբերում:

«Մեր ուսումնասիրությունից պարզվեց, որ Կողբ համայնքին հատկացվել է 3 մլն 930 հազար դրամ՝ սոցիալապես անապահովների ֆոնդից: Սա մարզպետի հարազատ գյուղն է, իսկ Արծվաբերդ համայնքին հատկացվել է ընդամենը 20 հազար դրամ, այն դեպքում, երբ բնակչության թվով նույնն են»,- հայտարարեց պատգամավորը, հավելելով, թե ակնհայտ է մարզպետի խտրական վերաբերմունքը տարբեր համայնքների նկատմամբ: Եվ սա այն դեպքում, երբ այդ ոլորտն իրենց կուսակցի ձեռքում է, և կարող էին դիմել նրան, ու նա պետք է կարգավորեր խնդիրը, սակայն դաշնակցականները «հին ոսկոր» են, հեռվից են մոտենում խնդրին, որպեսզի ճիշտ նշանակակետին խփեն:


Հավելենք, որ կառավարությունը պահանջեց հարցը գրավոր ներկայացնել, այսինքն` այն դարձյալ գնալու է Դավիթ Լոքյանի նախարարություն, ու այնտեղ արդեն նախարար-մարզպետ հանդիպումն անխուսափելի է լինելու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ