Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին ներկա էր Սերժ Սարգսյանը

Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին ներկա էր Սերժ Սարգսյանը
07.11.2017 | 14:13

Հայ ժամանակակից երաժշտության ամենամյա փառատոնն այս տարի նվիրված է Հայաստանի կոմպոզիտորների միության 85- ամյակին: Փառատոնն անցկացվում է 2014-ից: Այս տարի ներկայացվել է 10 համերգ, որոնցում ընդգրկված էին ամենատարբեր ժանրերի ավելի քան 80 ստեղծագործություն: Եզրափակիչ համերգը տեղի ունեցավ երեկ` «Արամ Խաչատրյան» մեծ դահլիճում: Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը ողջունեց հյուրերին ու կոմպոզիտորներին , նշելով, որ միությունը շարունակում է հաստատուն քայլերով կերտել հայ երաժշտարվեստի պատմությունը: ՀԿՄ նախագահի տեղեկացմամբ`հոբելյանական այս տարվա ընթացքում հանրապետությունում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ միջոցառումներ են եղել` նվիրված միության 85-ամյակին: Հնչել են ավելի քան 80 կոմպոզիտորների ստեղծագործություններ: Արամ Սաթյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր այն անհատներին, կազմակերպություններին, նաև հանրապետության նախագահին, ովքեր իրենց կողքին են եղել:


Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանագրերով երաժշտարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, նաև ՀԿՄ հիմնադրման 85- ամյակի առթիվ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալով: Ստեփան Շաքարյանին շնորհվել է ժողովրդական պատվավոր արտիստի կոչում, Վարդ Մանուկյանին`արվեստի վաստակավոր գործչի կոչում: Արմեն Բուդաղյանը և Սուրեն Զաքարյանը պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով:


Շնորհավորելով Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի կապակցությամբ՝
Սերժ Սարգսյանը կոմպոզիտորներին մաղթեց ստեղծագործական հաջողություններ` ի փառս հայ երաժշտարվեստի և հայ ժողովրդի, միությանը`հոգատարություն կոմպոզիտորների ստեղծագործությունների նկատմամբ:
Եզրափակիչ համերգում հնչեցին կոմպոզիտորների միության անդամ, նաև հայկական կոմպոզիտորական դպրոցի վառ ներկայացուցիչների ստեղծագործությունները (Արամ Խաչատրյան, Էդվարդ Միրզոյան, Մարտուն Իսրայելյան, Ավետիս Բերբերյան, Նուբար Ասլանյան, Լևոն Չաուշյան, Արամ Սաթյան): Ստեղծագործությունները կատարում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ (գեղ. ղեկավար և խմբավար Հովհաննես Չեքիջյան): Հնչող գործերից մի քանիսը պրեմիերաներ էին: Մինչ համերգը` «Իրատեսը» զրուցեց Մարտուն Իսրայելյանի, Ավետիս Բերբերյանի, Նուբար Ասլանյանի հետ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. – Նյութն ամբողջությամբ` «Իրատեսի» առաջիկա տպագիր համարներից մեկում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ