ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Անպատրաստ էր

Անպատրաստ էր
26.01.2018 | 09:48

Նախօրեին ԱԺ-ում թանկացումներին առնչվող քննարկումից հետո շատ տնտեսագետներ տարակուսած են, թե ինչպիսի, մեղմ ասած, անպատրաստ ԿԲ ղեկավար ունի Հայաստանը: Արթուր Ջավադյանը ոչ միայն զավեշտալի իրավիճակում հայտնվեց կարագի թանկացման մասին իր ձևակերպման համար, այլև տնտեսագետների ծիծաղը հարուցեցին ոչ մասնագիտական այլ ձևակերպումներ ևս:


Իհարկե, եթե այս պաշտոնյան ելույթ ունենար ոչ մասնագիտական լսարանի առջև, հազիվ թե նրա տնտեսագիտական «գոհարներն» այդքան ցցուն լինեին, սակայն, մյուս կողմից էլ, հարց է առաջանում` ինչպե՞ս կարող է ԿԲ-ն երկար տարիներ ունենալ այնպիսի ղեկավար, որը մասնագիտական առումով այդքան խոցելի է:
Ի միջի այլոց, գնաճի մասին նրա բացատրությունն էլ շատ յուրահատուկ էր. «Գնաճը, ճիշտ է, գոյական է, որը նշանակում է գների աճ, բայց, բացի դրանից, գնաճը սպառողական ինդեքսների տարբերության մակարդակն է: Եթե մենք խոսում ենք այդ գնաճի մասին, այո, 2,6 տոկոս է այն կազմել»:
Գուցե Ջավադյանի մտքերն այդ օրը շատ էին ցաքուցրիվ, բոլոր դեպքերում, մասնագիտական լսարանը շատ ավելի լուրջ նախապատրաստություն ու վերաբերմունք է պահանջում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2258

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ