Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ադրբեջանը բռնապետություն է, բայց Եվրոպային դա չի անհանգստացնում

Ադրբեջանը բռնապետություն է, բայց Եվրոպային դա չի անհանգստացնում
11.04.2018 | 09:50

Ապրիլի 11-ին նախագահական ընտրություններով Իլհամ Ալիևը ամրապնդում է իր դիրքերը, իսկ իրավապաշտպան Լեյլա Յունուսը Liberation-ին պատմել է իրական Ադրբեջանի մասին: «Պաշտոնապես Ադրբեջանը հանրապետություն է, իրականում` սուլթանություն: Նախագահը` մեր բռնապետը, առաջին անգամ ընտրվել է 2003-ին: Այսօր Ադրբեջանում այլևս չկան անկախ հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ, լրագրողներ:

Քաղբանտարկյալների մեր ցանկում 161 մարդ կա, նրանց թվում` 12 լրագրող ու բլոգեր, մի գրող ու մի բանաստեղծ: Ոմանք բանտում են արդեն 20 տարի: Ռուսաստանում, որ շատ ավելի է ենթարկվում ԵՄ քննադատությանը, քաղբանտարկյալները շատ ավելի քիչ են»` նշում է Լեյլա Յունուսը:

«Եվրոպայի խորհուրդը, որի անդամ է Ադրբեջանը, ոչ մի անգամ չի քվեարկել Ադրբեջանի դեմ ոչ մի պատժամիջոցի օգտին, թեպետ իրեն անվանում է մայրցամաքի գլխավոր իրավապաշտպան կազմակերպություն: Եվրամիությունը պատրաստ է մեր բռնապետի հետ ստորագրել «Արևելյան գործընկերության» տնտեսական նոր համաձայնագիր: Նոյեմբերին հանուն դրա Իլհամ Ալիևը մեկնել էր Բրյուսել ու Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպեց, որ վստահեցրեց, թե Եվրամիությունն ու Ադրբեջանը լավ հարաբերություններ ունեն: Իսկ մեր երկրում ամեն տարի կտտանքներից մարդիկ են մեռնում»` ասել է իրավապաշտպանը: «Անցած տարվա դեկտեմբերին ընդունված նոր օրենքով` դատարանում քաղաքացիներին կարող են պաշտպանել միայն փաստաբանների կոլեգիայի անդամները: Իսկ կոլեգիան ունի 934 փաստաբան 10 միլիոն բնակչության համար: Քաղաքացիները հնարավորություն չունեն իրենց իրավունքները պաշտպանել դատարանում, Փաստաբանները, որ փորձել են պաշտպանել քաղբանտարկյալներին, կորցրել են աշխատանքը ու հետապնդվել օրենքով»` պատմում է Յունուսովան: «Ադրբեջանը բռնապետություն է, թեպետ դա չի անհանգստացնում Եվրոպայի իշխանություններին: Մենք պատժամիջոցներ էինք պահանջում: Ապարդյուն: Այսօր իրավիճակը Ադրբեջանում շատ վտանգավոր է: Մենք մոտ ենք տնտեսության փլուզմանը: Դրա հետևանքով շատերն են հեռանում Ռուսաստան` աշխատանք որոնելու: Մենք անհանգստացած ենք մուսուլմանական խմբերի ճնշման ուժեղացումից, որոնց աջակցում է Իրանը և վախենում ենք, որ մեր երկրում կարող է բռնկվել ճգնաժամ, ինչպես Սիրիայում»` պնդում է Յունուսը:


«Պատժամիջոցներ չկան, որովհետև մենք ունենք նավթ ու գազ, որ պետք է ռուսական էներգակիրներից իր կախումը նվազեցնել ցանկացող Եվրամիությանը: Սա աշխարհաքաղաքականության ու փողի հարց է: Ալիևն ասաց, որ շարքից հանելու է քաղաքացիական հասարակության բոլոր ինստիտուտները: Նրանք մեզ անվանում են ժողովրդի թշնամիներ: Հիմա նրանք գրոհում են մեզ վրա նույնիսկ եվրոպական երկրներում»` ասել է Լեյլա Յունուսը Liberation-ին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. 1989-ին սումգայիթյան ջարդերից մեկ տարի անց` հակառակ պաշտոնական տեսակետի` Լեյլա Յունուսը հայտարարել է. «Խուլիգաններն ու ռեցիդիվիստները չեն հանցագործություն արել: Հոկտեմբերիկները, պիոներներն ու կոմերիտականներն են` այդ հանցագործներին դաստիարակել է համակարգը»: 1989-ին նա Ադրբեջանի Ժողովրդական ճակատի հիմնադիրներից էր, 1990-ին հեռացավ ճակատից ու Զարդուշտ Ալիզադեի հետ գլխավորեց Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Հեյդար Ալիևի նախագահ ընտրվելուց հետո Լեյլա Յունուսը քաղաքականությունից անցավ իրավապաշտպան գործունեության: 1995-ին ստեղծեց Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտը, 2001-ին Կանանց ճգնաժամային կենտրոնը, որ օգնել է 18000 կանանց:

2014-ի հունվարին Իլհամ Ալիևը Բրյուսելում հայտարարեց, որ Ադրբեջանում չկան քաղբանտարկյալներ և Լեյլա Յունուսը Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանին փոխանցեց 134 ընդդիմադիրների ցուցակը, որ բանտում են: Ապրիլի 28-ին Լեյլա ու Արիֆ Յունուսներին ձերբակալեցին, իսկ հուլիսի 30-ին կալանավորվեցին` պետական դավաճանության, հօգուտ Հայաստանի լրտեսության, հարկեր չվճարելու ու փաստաթղթեր կեղծելու մեջ: 2015-ի օգոստոսի 13-ին դատարանը Լեյլա Յունուսին դատապարտեց 8,5, Արիֆ Յունուսին` 7 տարվա ազատազրկման: ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդը, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և այլք մեղադրեցին Ադրբեջանին ու կոչ արեցին Յունուսներին ազատ արձակել: 2015-ի դեկտեմբերի 9-ին դատարանը փոխեց պատժաչափը ու Յունուսներին ազատեց դատարանի դահլիճից, բայց քրեական գործը չկարճվեց: 2016-ի ապրիլի 19-ին նրանք հեռացան Նիդեռլանդներ, իսկ 2017-ի մայիսի 17-ին Վերահսկիչ դատարանը նրանց հարկադիր դատարան բերելու վճիռ ընդունեց:
Այսպիսին է Ադրբեջանի այսօր ընտրվող նախագահը` երբեք չի մոռանում նրանց, որ սիրում կամ չեն սիրում իրեն: Այդպիսին են բռնապետները: Իսկ ԵՄ-ն այս օրերին Ադրբեջանի հետ Արևելյան հարևանության համաձայնագիր է մշակում: Աշխարհաքաղաքականության ու փողի խնդիր է` նավթ ու գազի: Որ վերջացավ` ի՞նչ են անելու:

Դիտվել է՝ 1993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ