Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ինչ է կատարվում Հոկտեմբերի 27-ի գործի շուրջ

Ինչ է կատարվում Հոկտեմբերի 27-ի գործի շուրջ
22.03.2019 | 18:05

Այսօր ակամայից իշխանությունը հայտնվել է մի խնդրի առջև, որը որքան ընդարձակվում է, այնքան վտանգները մեծանում են։ Հոկտեմբերի 27-ի բացահայտումն այս իշխանության ծրագրերի մեջ չէր մտնում։ Նրանք միայն կենտրոնացած են Մարտի 1-ի բացահայտման վրա։ Հիմա ակամայից պիտի մի մեծ թափանիվի մաս կազմեն ու շատ հարցերի հենց իրենք պատասխանեն, քանի որ այսօր իրավական լծակները նրանց ձեռքում են։ Այս օրերին Հոկտեմբերի 27-ը նախկին պաշտոնյաներին բաժանել է երկու մասի, այդ կռվում բացահայտվում են այնպիսի բաներ, որոնցից ամեն մեկը իրավական գործընթաց է ենթադրում։ Հոկտեմբերի 27-ը անկախ Հայաստանի ողնաշարը կոտրեց և այդ գործում ոչ թե հանցագործություն կատարածների, այլ շահագրգիռների շրջանակը դեռ ուրվագծված չէ ու այս պղտոր ջրում ամեն մեկըն իր շահերն է սպասարկում։ Այսօրվա իրավիճակը հիշեցնում է հայտնի անեկդոտը՝ պետք չէ կռվել, երկուսդ էլ ճիշտ եք։ Բայց այդ ճշմարտությունը նախ շատերի «թափը» չի հերիքի լիարժեք բացահայտել, հետո էլ դեռ մեծ հարց է՝ մինչև որտեղ «կխորանան» իրավապահները, եթե, իհարկե, այս իշխանությունը ցանկանա գնալ այս պետական հանցագործությունը բացահայտելու ճանապարհով։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ