Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ի՞նչ է կատարվում Պրահայում

Ի՞նչ է կատարվում Պրահայում
06.06.2019 | 10:21

120000 ցուցարարներ դուրս էին եկել Վացլավի հրապարակ՝ Պրահայի կենտրոնում, ու պահանջում էին վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը: Նրան մեղադրում են ԵՄ լրավճարների անօրինական օգտագործման մեջ: Եթե պաշտոնապես հաստատվի, որ հանրահավաքին իրոք 120000 մարդ է մասնակցել, դա կլինի 1989-ին իրավապաշպան Վացլավ Հավելին իշխանության բերած թավշե հեղափոխությունից հետո ամենամեծ բողոքի ակցիան: Վարչապետը հերքում է իրավասությունները գերազանցելու մեղադրանքը, չնայած ԵՄ զեկույցի սևագրի հայտնվելուն, որի հեղինակները պահանջում են վերադարձնել Չեխիային տրված սուբսիդիաները: «Ժողովրդավարության միլիոն պահեր» խումբը կազնակերպում է զանգվածային բողոքի ակցիաներ ապրիլից: 10 օր առաջ Վացլավի հրապարակ էր դուրս եկել 50000 մարդ: Կազմակերպիչների խոսքով՝ բողոքի վերջին ակցիային միացել են երկու անգամ ավելի շատ մարդիկ: Նրանց ձեռքին Բաբիշի դիմանկարներին էին՝ «Հեռացիր» մակագրությամբ: Ելույթ ունեցողները նրան մեղադրում էին հանցագործությունների մեջ:


Նախկին կոմունիստ Անդրեյ Բաբիշը Չեխիայի երկրորդ ամենահարուստ քաղաքացին է: Նա իշխանության է եկել 2017-ին՝ իբրև պոպուլիստական ANO կուսակցության նախագահ, որ հանդես էր գալիս եվրեսկեպտիցիզմի դիրքերից ու հակակոռուպցիոն խոստումներով: Չնայած Բաբիշի հրաժարականի պահանջներին, նրա կուսակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններում առաջինն էր՝ ստանալով ձայների 21,2%-ը: Ապրիլին Չեխիայի ոստիկանությունը Բաբիշին ներկայացրեց ԵՄ սուբսիդիաների խարդախության մեղադրանք, որ վարչապետը հերքեց: Սկանդալի պատճառով արդարադատության նախարարը հրաժարական տվեց, նախարար նշանակվեց Մարիա Բենեշովան, ցուցարարաները պահանջում են նաև նրա հրաժարականը: Անցած ուրբաթ մամուլում հայտնվեց Եվրահանձնաժողովի զեկույցի սևագիրը, որի հեղինակները եզրակացնում էին՝ վարչապետը պետք է ԵՄ-ին վերադարձնի մի քանի տասնյակ միլիոն եվրո, որ հատկացվել էր իբրև սուբսիդիա: Բաբիշն իր Agrofert հոլդինգը հանձնել է որդիների կառավարմանը՝ 2017-ին իշխանության գալուց երկու ամիս առաջ, սակայն Եվրահանձնաժողովում եզրակացրել են, որ նա շահույթ է ստանում հոլդինգից: Նրանից կարող են պահանջել 17,5 միլիոն եվրո վերադարձնել: Բաբիշը մեղադրանքն անվանում է «կեղտոտ սուտ»:

BBC


Հ.Գ. Եվրահանձնաժողովի սևագիր զեկույցը փաստացի արտացոլում է Հին ու Նոր Եվրոպաների բախումը: Արևելյան Եվրոպայի երկրները Արևմտյան Եվրոպայի ԵՄ անդամների հետ մենթալիտետային տարբերությունները չեն կարողանում հաղթահարել, որ երևան են գալիս Հունգարիայի, Լեհաստանի, հիմա նաև Չեխիայի հետ կոնֆլիկտներով: Անդրեյ Բաբիշին ներկայացված մեղադրանքը Չեխիայի արդարադատությանը թողնելով, արժի պարզել՝ գուցե խնդիրը նրա եվրասկեպտիկ ու պոպուլիստ լինե՞լն է: Ու եթե Բաբիշի ANO կուսակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններում առաջինն էր՝ ստանալով ձայների 21,2%, ո՞ր ուժերն են վարչապետի հրաժարականը պահանջում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ