Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ռոբերտ Մելքոնյան․ Այս ախմախության քարոզարշավի հետևանքներն այսօր զգում ենք յուրաքանչյուրս

Ռոբերտ Մելքոնյան․ Այս ախմախության քարոզարշավի հետևանքներն այսօր զգում ենք յուրաքանչյուրս
08.07.2020 | 21:47

Հետաքրքիր է, ինչքա՞ն գումար ծախսվեց այս ախմախությունը տպագրելու համար և ո՞վ էր այս հիմարության հեղինակը:
Իսկ այս ախմախության քարոզարշավի հետևանքներն այսօր զգում ենք յուրաքանչյուրս, և հատկապես կորոնավիրուսի պատճառով հարազատներին, բարեկամներին կորցրած մեր քաղաքացիները՝ այս ապաշնորհ իշխանությունների անմտածված գործելակերպի ու անձեռնահասության պատճառով:


Եվ ի վերջո ու՞ր գնաց քարոզարշավի հանգանակված և պարտադիր-կամավոր փոխանցված գումարները, գոնե այս համավարակի դեմ պայքարի և տուժածներին օգնելու վրա ծախսեին...

Image may contain: text
Դիտվել է՝ 2423

Մեկնաբանություններ