Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Եկել է հատուցման ժամը

Եկել է հատուցման ժամը
12.07.2023 | 20:46

20-րդ դարում մենք այնպիսի տրիումֆալ պիկեր ունեցանք՝ ռազմական, գիտական ու տնտեսական, մշակութային, որ մի քանի հազարամյակ մեզ կհերիքեր՝ ճիշտ ապրելու:

Կորցրինք պահը, չգնահատեցինք՝ էն գլխից էլ, էս գլխից էլ:

Դե ինչ, եկել է սրանք չգնահատելու հատուցման ժամը, ո՛չ լացելով, ո՛չ հայհոյելով, ո՛չ էլ անիծելով ոչինչ հետ չենք բերի:

Տերն ամեն անգամ մի տեղ չի հավաքում ուժերը, նաև դաժանորեն պատժել գիտի՝ արյուն-արցունքով տրվածը գետը լցնող հիմարին:

Մենք մեր ձեռքը տարել ենք՝ մեր աչքը հանել ու շարունակում ենք հանել հանցավոր անտարբերությամբ՝ երկրի, գերիների, քաղբանտարկյալների, ամեն-ամեն ինչի, նույնիսկ ինքներս մեր նկատմամբ:

Իրոք որ՝ զերոյական կետ, մարդն ամեն ինչ պարզ-պարզ ասել է, թամամ խոսքն էլ էշին են ասում:

Հո չէ՞ր ասելու, որ զերոյական կետում մարմինն անշարժանում է, ու թշնամին հենց այդ պահին է վրա տալիս:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 2601

Մեկնաբանություններ