Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նիկոլն ռմբակոծում էր, երբ լինում էր ռազմական գործողությունները դադարեցնելու ռեալ շանս

Նիկոլն  ռմբակոծում էր, երբ լինում էր ռազմական գործողությունները դադարեցնելու ռեալ շանս
05.10.2023 | 18:21

Գյանջա քաղաքի ռմբակոծություններից շատ եմ խոսել:

Զարմանալիորեն այդ քաղաքն ամեն անգամ ռմբակոծում էին, երբ լինում էր ռազմական գործողությունները դադարեցնելու ռեալ շանս:

Գյանջայի ռմբակոծություններից խոսեց նաև Արմեն Գրիգորյանն իր հեղինակային՝ «Պատերազմ և խաղաղություն» հաղորդաշարի ընթացքում:

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ այս ռմբակոծությունները կազմակերպելու համար:

Սպառնում է՝ ցմահ ազատազրկում:

Նիկոլ Փաշինյան, պատերազմի չդադարեցումը, Գյանջայի ռմբակոծությունները քո ձեռի գործն են:

Բայց ակնկալել, որ քեզ նման ճիվաղն իր վրա կվերցնի այս ամենը, միամտություն կլիներ:

Գոնե հայտարարի՛ր, որ Արայիկ Հարությունյանն այդ ամենի հետ ուղիղ առնչություն չի ունեցել:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3299

Մեկնաբանություններ