Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ռուսաստանի մեկուսացումը ձախողվեց, և «ԲՐԻԿՍ»-ի գագաթնաժողովը դրա կարևոր բաղադրիչն է

Ռուսաստանի մեկուսացումը ձախողվեց, և «ԲՐԻԿՍ»-ի գագաթնաժողովը դրա կարևոր բաղադրիչն է
23.10.2024 | 22:01

Արևմուտք-ՌԴ բախման ներկա ընթացքի մասով ոչ հեռու անցյալի մի դիտարկում, որն այսօր շարունակություն ունեցավ:

ՌԴ-ն կարողացավ հասնել իր նպատակներից մեկին՝ բազմաբևեռ աշխարհը իրողություն է:

ՌԴ-ի մեկուսացումը տեխնոլոգիական ու տեղեկատվական աշխարահում՝ դրա քաղաքական ու տնտեսական բաղադրիչների մասով ձախողվեց, և «ԲՐԻԿՍ»-ի գագաթնաժողովը դրա մեկ՝ կարևոր, սակայն ոչ միակ բաղադրիչն է:

Հետխորհրդային որոշ երկրներում հակառուսականության գործիքով աշխարհաքաղաքական ինքնություն ձևավորած ու դրանով դերակատար դառնալ փորձող շրջանակները, որ դավանում են «իրատեսականության գնացքից թռչելու» կոնցեպտը, էդ գնացքից թռնելուց, վախենամ, ինտիմ շփման մեջ մտնեն էդ ռելսերի կողքին պարբերաբար հանդիպող ցուցանակների հետ, որոնք հուշում են իրատեսականի ու ոչ իրատեսականի միջակայքը:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 17541

Մեկնաբանություններ